Կապանի ծեծկռտուքի գործով 2 անձ է կալանավորվել
ԻրավունքԿապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Խորեն Միրզոյանն ու Լևոն Համբարձումյանը կալանավորվել են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ դատարանը որոշումը կայացրել է նախօրեին՝ հիմքում դնելով գործի օպերատիվ քննչական իրավիճակը։ Նա նշեց, որ դատարանը մերժել է կալանավորել նույն գործով մեկ այլ մեղադրյալի՝ Մարատ Ստեփանյանին. «Քննիչի միջնորդությունը մերժվեց՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»,- ասաց փաստաբանը։ Ծեծկռտուքի գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգման համար։ Դատարանն այսօր հրապարակելու է Լևոն Համբարձումյանի եղբոր՝ մյուս մեղադրյալ Բաբկեն Համբարձումյանի կալանքի հարցով որոշումը։