Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
ՀասարակությունՀունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ 1925 թվականին Ժնևում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսում սահմանվել է Երեխաների պաշտպանության օրը: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:
Այն հիշեցում է մարդկանց, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից մեկն են և ուշադրության, սիրո և պաշտպանության կարիք ունեն:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: