Այցելելով Խմելնիցկիի շրջան՝ Զելենսկին և նրան ուղեկցող պաշտոնյաները մտել են սրճարան, որտեղ նրանց մեկական բաժակ սուրճ է առաջարկվել: Մինչդեռ, այդ պահին սպասարկումը թույլատրվում էր միայն հաստատությունների բացօթյա տարածքներում: «Նրանք ասացին՝ ներս եկեք, ես ներս մտա, և այժմ ես պատրաստ եմ վճարելու կարանտինի կանոնները խախտելու համար»,֊ ասել է Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, կա գրեթե 26 հազար կորոնավիրուսով վարակակիր։ Մահացել է ավելի քան 760 մարդ: Հաղորդվում է, որ Կիևում հանվել են ռեստորանների աշխատանքի նկատմամբ բոլոր սահմանափակումները, սրճարաններն ու բարերը ընդունում են առաջին այցելուներին: