Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Եթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ) Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Հայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Հայկական կողմն աջակցում է Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը․ Փաշինյան (տեսանյութ) Սա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) 

Կոչ եմ անում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին քննել վարչապետի ու կառավարության գործողություններն ու անգործությունը․ Արթուր Վանեցյան․ Yerkir.am

Քաղաքական

ՀՅԴ վերջին հայտարարության, ՀՀ իշխանությունների ձախողումների և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ Yerkir.am-ը կարճատև զրույց ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։

 -Պարո՛ն Վանեցյան, Դուք ծանո՞թ եք Դաշնակցության հայտարարությանը, որով առաջարկվում է հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ, քննարկել և գնահատական տալ կառավարությանն ու վարչապետի գործունեությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում, ինչպես նաև պատասխանատվության կանչել գործը ձախողած պաշտոնյաներին։ Ի՞նչ կարծիք ունեք այս պահանջի մասին։

-Այո, ծանոթ եմ  և ճիշտ եմ համարում այդ պահանջը, քանի որ նախ փաստ է՝ վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից։ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն է առաջնային մանդատով օժտված այն բարձրագույն քաղաքական մարմինը, որը կառավարության և նրա յուրաքանչյուր անդամի գործունեության նկատմամբ ունի վերահսկողության և քաղաքական պատասխանատվության ենթարկելու իրավունք։ Բնական է, որ վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան և պատասխանատվության կանչվեն երկրում ստեղծված վիճակի համար։

Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ, կորոնավիրուսի համավարակի պայքարի սկզբնական փուլից սկսած, ինչպես Դաշնակցությունը, այնպես էլ մենք և այլ քաղաքական ուժեր ու անձինք, իշխանություններին բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, համաընդհանուր ներուժի մեկտեղմամբ վիրուսի տարածման դեմ պայքարի կոչեր են հնչեցրել, այդ նպատակով  գործողություններ են ձեռնարկել։ Սակայն քաղաքական իշխանության արձագանքը եղել է այս ամենն անտեսելը, մարդկանց և քաղաքական ուժերին պիտակավորելը, ատելության և թշնամանքի մթնոլորտը խորացնելը։

Արդյունքում` համավարակի դեմ պայքարի ամբողջական ձախողում։    Այնպես որ՝ Դաշնակցության Գերագույն մարմնի պահանջը տեղին է և միանշանակ ճիշտ։ Ավելին, սա հնարավորություն է քաղաքական մեծամասնությանը, որպեսզի նրանք, ի վերջո, զգան ժողովրդի ներկայացուցիչ լինելու հանգամանքը, գնահատեն կառավարության ու վարչապետ Փաշինյանի գործողությունները և կատարեն համապատասխան եզրակացություններ։

Հանրությունը խորհրդարանական ընդդիմությունից ակնկալում է հրատապ և համաչափ գործողությունների իրականացում։ Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմություն ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` հենց հիմա ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, շատ արագ վարչապետին ու կառավարության պատասխանատուներին բերել խորհրդարան,  քննել նրանց կողմից թույլ տրված գործողություններն ու անգործությունը և դրանց տալ քաղաքական անհրաժեշտ գնահատական, որոշ գործողությունների համար էլ հրատապ նախաձեռնել քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց։

-Դուք՝ որպես կուսակցության նախագահ, ակտիվորեն զբաղվում եք կուսակցական-քաղաքական գործունեությամբ։ Տեսնո՞ւմ եք, արդյոք, Դաշնակցության հետ համագործակցության հնարավորություն և ի՞նչ օրակարգով։

-Ոչ միայն տեսնում եմ, այլև անհրաժեշտ եմ համարում առողջ ուժերի համագործակցությունը։ Նախ արձանագրենք, որ 130 տարվա մեր ավանդական կուսակցությունն իր փորձով,  հնարավորություններով, համաշխարհային կապերով ու կադրային բանկով հսկայական ներուժ ունի։ Այն մեր ժողովրդի հարստությունն է։ Այն իշխանությունը և առհասարակ քաղաքական ուժը, որը չի արժևորում Դաշնակցությանը և չի ձգտում համագործակցել ազգային այս ուժի հետ, նշանակում է՝ թերի է տեսնում մեր ազգային երազանքները կամ փորձում է դրանք ծառայեցնել իր փոքր քաղաքական նպատակներին։ Դաշնակցությունը եղել է, կա ու դեռ շարունակելու է լինել մեր ազգի ամենակենսունակ քաղաքական դիմադրողականության հիմնական կրողներից։ Հետևաբար, իմ կարծիքով, «Հայրենիք» և ՀՅ Դաշնակցություն կուսակցություններն ունեն համագործակցության օրակարգ, և դա բխում է մեր պետության կենսական և անվտանգության շահերից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ ՍրբազանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ)Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Հայտնի են դարձել ԵԱՏՄ ղեկավարների հերթական հանդիպման ժամկետներն ու վայրըՀայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքովՌումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՍրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա ԼևոնյանԵրթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Նիկոլ Վլադիմիրիչ, թույլ տվեք ձեզ և մյուս ղեկավարներին հրավիրել աշխատանքային ընթրիքի․ Պուտին (տեսանյութ)Հայկական կողմն աջակցում է Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը․ Փաշինյան (տեսանյութ)Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ կա 3 վիրավորՈղջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը, աջակցում շարժմանը. Վրաստանի հայ համայնքՑանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ)Դամասկոսի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Սրբազանի առաջնորդած շարժմանըԵրթի մասնակիցները շարժվում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Միմյանց նկատմամբ հարգալից հարաբերություններով միայն կկարողանանք ապահովել ԵԱՏՄ-ի զարգացումը․ Փաշինյան (տեսանյութ)Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար. ՓաշինյանԱմեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Արշակ արք․ ԽաչատրյանԲոլոր «գործակալների՛դ», «նարկոբարոնների՛դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ)Հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԵս միշտ զարթոնքի կողմնակիցն եմ. Միքայել ՊողոսյանԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը պատժամիջոցների պայմաններում․ Պուտին (տեսանյութ)Փաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ ԷրդողանՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանըՄիացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ)Պետք է գնանք Գանձասար, երբ էլ որ լինի, այսօր այն գերեվարված է, պետք է տանք դրա պատասխանը. Սրբազան (տեսանյութ) ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը Արզնիում քաղաքացիները դիմավորում են դեպի Երևան երթի մասնակիցներին և միանում նրանց (տեսանյութ)«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Կոտայք և միացել Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում ձերբակալված Նովիկովը փախստականի կարգավիճակ է ստացելՇարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ) ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմովԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ինԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներինՓաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ջերմ ընդունելության համար (տեսանյութ)Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի. քաղաքապետարանՎիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանըՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ Շիրակի թեմի հոգևորականների առաջնորդությամբ քաղաքացիներն ընդառաջ են քայլում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)ԵԱՏՄ-ն նախորդ տասնամյակում իրեն դրսևորեց որպես ինքնաբավ միավոր, ՀՆԱ-ն հասել է 2,5 տրիլիոն դոլարի. Պուտին (տեսանյութ)Մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են Աբովյանի մատույցներում՝ դիմավորելու Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Ձեր կողքին ենք․ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն աջակցություն է հայտնել Տավուշյան շարժմանը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմինՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին (տեսանյութ)
Ամենադիտված