Փաշինյանն իր մոտ է հրավիրել ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին. իրավիճակը ճիշտ չեն զեկուցել
SocietyԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ոստիկանապետ Արման Սարգսյանին ու ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և նրանց մեղադրել իրեն ոչ ճիշտ ինֆորմացիա զեկուցելու հարցում:
Փաշինյանը նաև նշել է՝ թեև իրեն հայտնում են, որ Հայաստանում մթնոլորտը վերահսկվում է, սակայն իրենց իշխանության նկատմամբ տիրում է ծաղրուծանակի մթնոլորտ: Վարչապետը հրահանգել է, որ այսուհետ իր «գլխի տակ փափուկ բարձ դնելու» փոխարեն՝ հստակ և ճիշտ զեկուցեն իրավիճակը, որպեսզի հասկանան, թե ինչ վերաբերմունք ունի հասարակությունն իրենց նկատմամբ, և որ իրադարձությունից հետո է նրանց տրամադրվածությունը փոխվում: Նկատենք, որ վերջին շրջանում հեղափոխական էյֆորիան գրեթե վերացել է, ժողովուրդն այլևս այն վստահությունը չունի վարչապետի նկատմամբ, ինչ 2 տարի առաջ: Սա պայմանավորված է իշխանության ոչ ճիշտ գործելաոճով ու ժողովրդի սպասելիքները չարդարացնելով:
Նկատենք, որ այս հանդիպումից հետո Փաշինյանը որոշել է ինքնուրույն պատերազմ մղել կորոնավիրուսի դեմ` կազմակերպելով հայտնի ֆոտոարշավը, հույս ունենալով, որ այս կերպ կսկսի նորից նույն ժողովրդականություն վայելել և չեզոքացնել քաղաքական ներկապնակում արդեն որոշակի կայուն դիրք ձեռք բերած ընդդիմադիր ուժերին: