Հայաստանը, շատ հնարավոր է, իսպառ անհետանա որպես պետություն․ մշակույթի նախկին փոխնախարար
ԲլոգոսֆերաՄշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հինգերորդ շարասյունը լավ է հաշվարկել հարվածի ժամանակը. թագավարակի պայմաններում «coup d'état»ի փորձ անելու դեպքում կդժվարանան մարդկանց կազմակերպված կամ ինքնաբուխ ընդվզումները՝ հանրահավաքների կամ փողոցային ակցիաների տեսքով։ Բայց ես հորդորում եմ՝ չվախենալ թագավարակից, այլ վախենալ ավելի՝ Նոր Հայաստանի կորստից եւ մեր՝ տարիների ջանքերով, զրկանքներով ու պայքարով պահպանած Շարժման կաթվածից, որից հետո Հայաստանը շատ հնարավոր է՝ իսպառ անհետանա որպես պետություն, իսկ մարդկային առանց այդ էլ սակավ ներուժն այլեւս չվերականգնվի։ Չգնա՛ք հայրենադավների հետեւից, չտրվե՛ք լայն դարպասներով անցնելու գայթակղությանը, սիրելի քաղաքացիներ։ Հազարամյակների իմաստությունն ասում է՝ «Նեղ է դուռը, որ փրկության է տանում»։