NBA-ի որոշ խաղացողներ չեն ցանկանում մրցաշրջանը ավարտին հասցնել ռասիզմի պատճառով․ Twitter
ՍպորտNBA-ի որոշ խաղացողներ չեն ցանկանում ավարտել մրցաշրջանը ԱՄՆ-ում ռասիզմի հետ կապված վատ հոգեբանական միջավայրի պատճառով, ասել է NBA-ի նախկին խաղացող Մեթ Բարնսը: NBA-ի ընթացիկ մրցաշրջանը ընդհատվել էր մարտին` կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Հունիսի 4-ին լիգան հայտարարեց, որ կառավարման խորհուրդը հավանություն է տվել մրցաշարի վերսկսման ձևաչափին, որին յուրաքանչյուր թիմի ութ խաղերում մասնակցելու են 22 թիմեր: «Կան խոսակցություններ, որ որոշ խաղացողներ անհարմար են զգում խաղալ ռասիզմի դեմ ծավալված այս բողոքի ցույցերի համատարած ֆոնին։ Ոմանք ցանկանում են խաղալ, իսկ ոմանք՝ ոչ», - ասել է Բարնսը։