«Սա նշանակում է, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք երկքաղաքացիներ են եւ ապրում են, օրինակ՝ Ռուսաստանում, ինչպես նաեւ որոնք ապրում են ՀՀ-ում, սակայն աշխատում են, օրինակ՝ Ռուսաստանում, պարտավոր են լինելու հայտարարագրեր ներկայացնել եւ վճարել եկամտային հարկ ՀՀ-ում, իսկ, եթե արդեն վճարել են հարկը ՌԴ-ում, ուրեմն ՀՀ-ում պետք է վճարեն մեր եւ իրենց հարկման դրույքաչափի դրական տարբերության չափով»:,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: