«Ռոսպոտրեբնադզորը» հայ գործընկերներին է հանձնել կորոնավիրուսի ախտորոշման 1500 թեստ. Կոպիրկին
Հասարակություն««Ռոսպոտրեբնադզորը» հայ գործընկերներին է հանձնել կորոնավիրուսի ախտորոշման 1500 թեստ՝ դեռ համաճարակի վաղ օրերին։ Ապրիլի 7-ից ՀՀ-ում գտնվող շարժական ախտորոշիչ լաբորատորիան մեծ դեր է ունեցել վարակի դեմ պայքարում»,-այս մասին օնլայն մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Բացի Հայաստանից, այսպիսի սարքավորում ունեն միայն Իտալիան և Սերբիան։ Մեր մասնագետները Հայաստանում 7000 թեստ են անցկացրել»,-ասաց Կոպիրկինը։
Դեսպանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները, առողջապահության համակարգի պատասխանատուներն ու այլ պաշտոնատար անձինք մշտապես կապի մեջ են։