Քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների անցկացումը․ իրավապաշտպաններն են պահանջում (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ-ում արդեն չորրորդ ամիսն է՝ խաղաղ ցույցերի անցկացումը վերացված է, ֆեյսբուքում ստատուսներ գրելու ժամանակները անցել են, որոշեցի միայնակ ակցիա իրականացնել։ Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ըստ նրա՝ իշխող քաղաքական ուժը այս ընթացքում զերծ չի մնում արտակարգ դրության հետ չկապված օրենքներ, կոնվենցիաներ ընդունելու գայթակղությունից։
«Մի կողմից արգելվում են խաղաղ հավաքները, մյուս կողմից՝ իրականացվում են տարբեր հետապնդումներ։ Ունենք ուղերձ՝ ԱԺ բոլոր պատգամավորներին, այս պահին նրանք են լիազորված վերացնելու այս սահմանափակումը։ Մենք առաջարկում և պահանջում ենք, որ պատգամավորները այս սահմանափակումը վերացնեն, որի արդյունքում կառավարությունը կընդունի արդեն պայմաններով սահմանափակում»,- ասաց նա։