Չգիտեմ որևէ այլ պետություն, որտեղ օրենքը այսչափ կոշտ է քաղաքացու բողոքը արտահայտելու հանդեպ․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
ՀասարակությունԸնդհանուր առմամբ, սա մեր օրենսդրության ոտնահարում է։ Գտնում եմ, որ շատ արդարացի պահանջ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ևս միացել է միայնակ ակցիա իրականացնող Ռուբեն Մելիքյանին։
Հարցին, թե արդյոք քաղաքական պատճառ տեսնում է արտակարգ դրության երկարացման, հավաքների արգելքների հետ կապված, տիկին Ալավերդյանը հայտնեց, որ իշխանությունը անօգնական վիճակում է հայտնվել՝ կապված համավարակի հետ։
«Իմ մոտեցումը, եթե մենք նայում ենք օրենսդրությանը, իրավունք չունեին առաջին անգամից հետո մեկ ամսով երկարացնել, ես չգիտեմ որևէ այլ պետություն, որտեղ արգելքը այդքան կոշտ է՝ քաղաքացու բողոքը արտահայտելու հանդեպ»,- նշեց նա։