Բոտսվանում գրանցվել են շուրջ 170 փղերի առեղծվածային մահվան դեպքեր․ Mmegi
ԱշխարհԲոտսվանում փղերի առեղծվածային մահվան դեպքերը հասել են 170֊ի։ Կենդանիների մահվան պատճառը դեռևս անհայտ է, հայտնում է տեղական «Mmegi» հրատարակությունը: Մոտ երկու շաբաթ առաջ փղերի դիակների նմուշները ուղարկվել են Հարավային Աֆրիկայի հանրապետության Օնդերսպեպորտ քաղաքի անասնաբուժական լաբորատորիա, բայց փորձաքննության արդյունքները դեռևս հայտնի չեն: «Լաբորատորիան չէր գործում կորոնավիրուսի պատճառով և միայն վերջերս այն վերսկսեց իր գործունեությունը», - հայտնում է հրատարակությունը։
Հրապարակման համաձայն՝ փղերի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է վայրի բնության հարցերում ներգրավված տեղական հասարակական կազմակերպությունների, մասնավորապես՝ անասնաբույժների և տարբեր փորձագետների կողմից, որոնց կառավարությունը թույլ չի տալիս հետաքննություն անցկացնել:
«Որսագողությունը, որպես փղերի մահվան հավանական պատճառ, բացառվում է: Հետագա քննությունը բացառել է նաև մարդկանց կողմից թունավորման վարկածը»,֊ գրում է հրատարակությունը։