Ֆիրդուսի բնակիչները պահանջում են վերջ տալ առնետանոցին, վերակառուցել թաղամասը (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի ամենահին թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի շուրջ սկսված աղմուկը, կարծես թե, չի դադարում: Քաղաքապետարանի կառուցապատման ծրագիրը մի կողմից կեցության տարրական պայմաններ ունենալու հույս է առաջացրել Ֆիրդուսի բնակիչների շրջանում, մյուս կողմից շարժել ակտիվիստների զայրույթը: Հարցը թեժ քննարկումների է հանգեցրել նաև քաղաքապետարանում: Ավելի քան երեք ժամ տևած քննարկումների արդյունքում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի արած հարցադրմանը՝ թե ի վերջո նախագիծը իրականացնում ենք, թե ոչ, Վարագ Սիսեռյանը տվեց սպառիչ պատասխան՝ այո, կառուցում ենք:
ԼՈՒՐԵՐ.com-ի նկարահանող խումբը եղել է Ֆիրդուսի թաղամասում և նկարահանել, թե ինչ պայմաններում են տարիներ շարունակ բնակվում քաղաքի ամենահին թաղամասի բնակիչները: