Կողմ՝ 87․ դեմ՝ 0․ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկեցին (տեսանյութ)
ՔաղաքականԱզգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկեց Ազգային ժողովի պատգամավորական անձեռնմխելիությունից։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ՝ 0։ Քվեարկությանը մասնակցեց միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։