Անգործունակներն ու ոլորտը ձևավորած մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու․ Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)
ՔաղաքականՄեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել մեր դիրքորոշումն ու կարծիքը, որ հունիսի հինգի Գագիկ Ծառուկյանի կողմից հայտնի հայտարարությունից հետո, սկսվեցին քաղաքական ռեպրեսիվ հայտարարություններ, որտեղ որևիցե քաղաքական օրակարգ չէր պարունակվում, սպառնալիքներ էին պարունակում, որից հետո հետո շարունակվեց քրեական հետապնդումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտատարեց Աժ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։
Այս օրերի ընթացքում արդեն 1000-ից ավել համակիրներ, համախոհներ, մարդիկ, ովքեր մտահոգ են ստեղծված իրավիճակով, եկել են իրենց զորակցությունը հայտնելու, նրանց բերման են ենթարկում, ինչը անհամաչափ ուժի կիրառում է, -ասաց նա ու նշեց, որ արձանագրում ենք օրեցօր վատթարացող տեմպեր։
«Ոչ միայն տարածաշրջանում է մեր վիճակը անմխիթար, այլև աշխարհում մեկ մլն բնակչության այս համեմատության մեջ, եթե նայենք, ապա մենք ամենավատ ցուցանիշն ենք արձանագրել։ Անելու ենք ամենը ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու նպատակով։ Մեր խմբակցությունը հանձնաժողով է ձևավորելու, որպեսզի բոլոր անգործունակներն ու ոլորտը ձևավորած մարդիկ պատասխանատվության ենթարկվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։