Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ պսակադրված զույգերն ու մկրտված երեխաները Տավուշում են՝ Կիրանցում։
Երիտասարդ ընտանիքները գալիս են այստեղ՝ իրենց աջակցությունը հայտնելու հանուն Տավուշի և ընդդեմ միակողմանի զիջումների պայքարին և այդ պայքարն առաջնորդող Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Գիտակցումը մեկն է․ «Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»։