Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
Քաղաքական![Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ](/timthumb.php?src=disc/15-05-24/d6bf3a6e8bf8e2a9febf37547cde0265.jpg&w=780)
ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել․
«Ի պատասխան ԶԼՄ հարցումների
Լրատվամիջոցներից մեկին այսօր հարցազրույց տված անձը ՀՀ զինված ուժերին ծանոթ չէ, ավելին՝ ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել:
ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք, նախքան ինքնահռչակ անձանց հանրությանը որպես գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունեցող ներկայացնելը, համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»,- նշվում է պարզաբանման մեջ։
![](banners/armflix.jpg)