Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը
Հասարակություն![Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը](/timthumb.php?src=disc/15-05-24/46ed79be0fc97617368b147604424daa.jpg&w=780)
ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային
զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է հետագա գործողությունների հաջորդականությունը:
![](banners/armflix.jpg)