«Եթե ունենանք արտախորհրդարանական ուժերի աջակցությունը, ուժերի համատեղմամբ ավելի արդյունավետ կաշխատենք»
ՔաղաքականՄենք կոչ ենք անում այս գործընթացում մեզ միանալ «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին, որպեսզի մենք ունենանք բավարար չափով ստորագրություններ՝ թե' քննիչ հանձնաժողովի ստեղծման համար և թե' ՍԴ դիմելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Միգուցե մեր օպոմենտները ասեն, որ հիմա դրա ժամանակը չէ, բայց հավատացնում եմ ձեզ, որ մենք այլևս հապաղելու իրավունք չունենք։ Մեն պիտի պարզենք՝ արդյոք կորոնավիրուսի հետ կապված աշխատանքները, կառավարության պարետատան գործողությունները եղել են իրավաչափ, ժամանակին», նշեց Տոնայանն ու հավելեց՝ այս դեպքում բացառապես ներողություններով սահմանափակվել հնարավոր չէ։ Մանրամասները՝ տեսանյութում։