Պատմության մեջ չկա այսպիսի դեպք, որ ընտրակաշառքի համար մարդ կալանավորեն․ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
ՔաղաքականՊատմության մեջ չկա այսպիսի դեպք, որ ընտրակաշառքի համար մարդ կալանավորեն։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հարցին, թե նախկինում, երբ հուշագիր կնքեց իշխանության հետ, իր հետ առնչվող մարդկանց հետ կապված քրեական գործեր կային, ինչո՞ւ այն ժամանակ չէր ասում, որ դա քաղաքական հետապնդում էր, Ծառուկյանը պատասխանեց․ «Ես կասկածում էի, բայց իրավունք չունեի դա արտահայտելու, միշտ մտածել եմ, որ քննությունը կկատարվի»։