Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Նիկոլ Փաշինյանի հրահանգների «շնորհիվ» Գագիկ Ծառուկյանը դարձավ միջազգային քաղաքական պերսոն

Аналитический

Վերջին օրերին Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական ակտիվ զարգացումներ, որոնք մեծ ուշադրությամբ և մանրամասնությամբ լուսաբանվում են և՛ Հայաստանում, և՛ պետության սահմաններից դուրս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առնչությամբ Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունը, դրան նախորդած ԲՀԿ Քաղաքական խորհրդի նիստի ընթացքում կուսակցության ղեկավարի՝ իշխանություններին ուղղված ծանր քննադատությունը և այնուհետև Ծառուկյանի առանձնատանը անցկացված լայնածավալ խուզարկությունից հետո հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց իշխանության և ընդդիմադիր ուժի հեռակա փոխհրաձգությունը: Արդեն մի քանի օր շարունակվող իրադարձություններին հետևում են նաև միջազգային լրատվական հարթակներում: 

Ռուսական մեդիա դաշտ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ կապեր ունի նաև Հայաստանից դուրս՝ նրա հետ կապված նորությունները չէին կարող վրիպել ռուսական առաջատար լրատվամիջոցների ուշադրությունից: «Премьеру Армении бросила вызов улица», ««Царукян — премьер»: Армения требует отставки Пашиняна», «Олигарх "оставил" Пашиняну на правление всего три месяца»,- գրում են ռուսական լրատվամիջոցները: ««Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների էմոցիոնալ ելույթները, կոչերը՝ չմոռանալու, թե որքան կարևոր գործեր է արել Ծառուկյանը Հայաստանի համար՝ թեկուզ աշխատատեղերի ստեղծման հարցում, մեծամասնության տրամադրվածության վրա չազդեցին. նա զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից»,-կարդում ենք «Независимая газета»-ում: 

 

Մանրամասն լուսաբանելով իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը՝ «Газета.ru»-ն նշում է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմը խորհրդարանում պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: 


Ռուսական մեկ այլ լրատվական՝ «Известия»-ն նշում է, որ «Գագիկ Ծառուկյանի աջակիցները ԱԱԾ շենքի մոտ, ուր քաղաքական գործիչը ժամանել էր հարցաքննության համար, ցույց են իրականացրել»: 

Օրերի ընթացքում խորհրդարանի մոտակայքից բաժիններ բերման ենթարկված հարյուրավոր քաղաքացիների մասին գրել էր նաև «Лента.ru»-ն:


Թեմային անդրադարձել էր նաև հայտնի վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը: Նրա «Соловьёв LIVE» ծրագրին հյուրընկալվել էր Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: 


Արևմտյան լրատվամիջոցներ 


Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձություններին հետևում է նաև արևմտյան մամուլը: Թեմային անդրադարձել են հեղինակավոր լրատվամիջոցները:  Միջազգային «Associated Press» լրատվական գործակալությունը դեռևս հունիսի 14-ին հայտնել էր, որ ավելի քան 90 քաղաքացի բերման է ենթարկվել: Ամերիկյան «The Washington Post»-ն էլ, հղում անելով «Associated Press»-ին, մանրամասներ է ներկայացրել Գագիկ Ծառուկյանին առնչվող մեղադրանքների վերաբերյալ: 


Հեղինակավոր «Reuters» գործակալությունը, որին էլ հղում է կատարել նաև առաջատարներից «The New York Times»-ը, ներկայացնելով Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը և հայտնելով Ծառուկյանին ազատությունից զրկելու խորհրդարանի որոշման մասին, նշում է, որ Հայաստանը երեքշաբթի օրվա դրությամբ արձանագրել է 17.489 կորոնավիրուսի դեպք և 293 մահ և Հարավային Կովկասի ամենատուժած պետությունն է: 

Անգլալեզու հայկական հարթակներից մեկն էլ` «EVN Report»-ը, հետաքրքիր «հնարավորինս օբյեկտիվ» հրապարակում է կատարել, որտեղ տեղ են գտել բազմաթիվ մեղադրանքներ և «հեղափոխական» ոճով ձևավորված արտահայտություններ: 

Թեմային անդրադարձել է նաև «Euronews» միջազգային լրատվական գործակալության թուրքական բաժինը: Ներկայացված են Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված մի շարք մեղադրանքներ, ինչպես նաև ներառված են մի քանի փորձագետների հայտնած կարծիքները: 

USnews-ը գրում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող վարչապետ Փաշինյանի կուսակցության անդամները միաձայն քվեարկել են Ծառուկյանի անձեռնմխելիության վերացման, այնուհետ՝ նրա ձերբակալության համար: 

Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին հանգամանալից անդրադարձել է The Daily Star-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին: Պարբերականը հիշեցնում է՝ Ծառուկյանը անձեռնմխելիություն ունի` որպես խորհրդարանական: «Ընդդիմադիր առաջնորդի հարյուրավոր աջակիցներ հավաքվել էին ԱԱԾ շենքի մոտ և վանկարկում՝ «Փաշինյան, հեռացի՛ր»… Կիրակի Ծառուկյանը լրագրողներին ասել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները «քաղաքական» դրդապատճառներ ունեն և նպատակն է լռեցնել իրեն այն բանից հետո, երբ ինքը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար»,-գրում է պարբերականը և հավելում, որ ՀՀ կառավարությունը խիստ քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ շատ դանդաղ է արձագանքել համավարակին: 

«Լուկաշենկոյի ընկերը զանգվածային ցույցեր է կազմակերպել Հայաստանում» խորագրով հայաստանյան իրադարձություններին է անդրադարձել Belaruspartisan-ը: Պարբերականը հիշեցնում է, որ Գագիկ Ծառուկյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընկերն է: 

DW-ն նույնպես անդրադարձել է խորհրդարանում ծավալվող իրադարձություններին։ Հոդվածում նշվում է, որ ավելի վաղ ոստիկանությունը կասեցրել է ԱԺ շենքի դիմացից Գագիկ Ծառուկյանի աջակիցների՝ հավաք անցկացնելու փորձերը: Խոսելով իրենց գործողությունների դրդապատճառների մասին՝ իրավապահ մարմիններն անդրադարձել են արտակարգ դրության պայմաններում զանգվածային ցույցերի արգելքին, որոնք պարտադրված են կորոնավիրուսային համաճարակի իրավիճակով: 

Sputnik Georgia-ն հրապարակել է լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես «Մուլտի գրուպ» տարբերանշանով բեռնատար մեքենաները փակել են Աճառյանը Մյասնիկյանին կապող ճանապարհահատվածը։ 


Ինչպես տեսնում ենք, թեև միջազգային մամուլի արձագանքում կարելի է հանդիպել ձևակերպումների, որոնցում Գագիկ Ծառուկյանը ներկայացվում է իբրև խոշոր գործարար, սակայն կարմիր թելի պես բոլոր վերը նշված անդրադարձներում ակնհայտորեն անցնում է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերի «շնորհիվ» Գագիկ Ծառուկյանը միջազգային հարթակում խոշոր գործարար լինելուց զատ, այժմ նաև  քաղաքական ֆիգուր է: Փաստացի, այդ քայլերով Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին դարձրեց միջազգային մասշտաբի քաղաքական պերսոն՝ մեկ օրում վերջինիս համար անելով այն, ինչը քաղաքական գործիչը իրականում կերազեր անել իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодают
Самое популярное