«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի է խաղացել «Տոտենհեմի» հետ
ՍպորտՖուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի է խաղացել «Տոտենհեմի» հետ: Խաղը ավարտվեց 1:1 հաշվով: Սթիվեն Բերգվայնի՝ 27-րդ րոպեում խփած գոլով հյուրերը ճշգրիտ հարվածով պատասխանեցին Բրուն Ֆերնանդեսի՝ 11-մետրանոց հարվածին: Երկու թիմերի համար այս հանդիպումն առաջինն էր Պրեմիեր լիգայում մրցաշարի վերսկսումից հետո, որն ընդհատվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
30֊րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 46 միավորով զբաղեցնում է աղյուսակի 5-րդ տեղը: «Տոտենհեմը», որն ունի 42 միավոր, զբաղեցնում է 8-րդ տեղը: