Թոմ Մունիերը պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ․ Sport Bild
ՍպորտՖրանսիական «Փարիզ Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի պաշտպան Թոմ Մունիերը պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ, հայտնում է Sport Bild-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մունիերը հրաժարվել է նորացնել «ՊՍԺ»-ի հետ պայմանագիրը: Բելգիացին կմիանա «Բորուսիայի»։ Նա 4-ամյա պայմանագիր է կնքել Դորտմունդի հետ:
Նշվում է, որ Բելգիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը ձեռնտու առաջարկներ ուներ այնպիսի ակումբներից, ինչպիսիք են «Տոտենհեմը», «Արսենալը», «Նապոլին», «Վալենսիան», բայց «Բորուսիան» կարողացավ հաղթել այդ մրցավազքում: 2019/20 մրցաշրջանում Մունիերը խաղացել է «ՊՍԺ»-ի հետ 27 հանդիպումներում՝ տարբեր մրցաշարերում։ Դարձել է 1 գոլի հեղինակ: