«Լուսավոր Հայաստան»-ը վաղը կհայտարարի՝ միանում են ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, թե ոչ
ՔաղաքականՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հարգելի՛ լրագրողներ,
Տեղեկացնում եմ, որ վաղն առավոտյան 10։00 ԱԺ 334-րդ սրահում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը՝ վերջին իրավաքաղաքական գործընթացների և դրանց հետ կապված մեր կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, ԲՀԿ-ն հայտարարել էր, որ հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ, սակայն դրա համար ԲՀԿ-ի պատգամավորների թիվը բավարար չէ, անհրաժեշտ «Լուսավոր Հայաստանի» աջակցությունը: