Հրավառություն Երևանի կենտրոնում՝ «Դվին» ռեստորանի մերձակայքում (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի կենտրոնում՝ «Դվին» ռեստորանի մերձակայքում, երեկոյան ուշ ժամին հրավառություն է իրականացվել: Համապատասխան տեսանյութը հրապարակել է «FreeNews» ֆեյսբուքյան էջը:
Նշենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների, սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով: