«Ես անունով ու դեմքով գիտեմ միայն Նիկոլ Փաշինյանին, իսկ իր բերած երեսփոխաններին իրարից հաճախ չեմ էլ տարբերում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց երգահան, հասարակական գործիչ Վահան Արծրունին։
Անդրադառնալով երեկ՝ ընդդեմ գույքահարկի բարձրացման՝ «ԵՍ ԲՆԻԿ ԵՄ, ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է...» խորագրով ֆլեշմոբին, Արծրունին նկատեց՝ գործում է քաղաքական տեխնոլոգիա՝ շեղել հանրության ուշադրությունը կարևորից երկրորդականի վրա․ ««Բնիկ» եզրույթի վրա սևեռվելու գերնպատակը՝ շեղելն է բուն թեմայից։ Բնիկներն ապահովում են անցյալի, ներկայի և ապագայի շղթան։ Երբ դու հեռացնում ես բնիկներին քաղաքի մակերեսից, այսինքն՝ առաջարկում ես բնիկներին տեղափոխվել այն տեղերից, որտեղ նրանք ապրում են, դու զրկում ես քաղաքը բովանդակային հիմքից, դու զրկում ես նրան իր պատմական հիշողությունից և ամենակարևորը՝ այդ պատմական կրիչից, որը ով է՝ բնիկը»,- նշեց նա։