Իսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհեր
Համաշխարհային Մամուլ![Իսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհեր](/timthumb.php?src=disc/10-05-24/dc01645e6f82ff8ca4b3227807c8471f.jpg&w=780)
Իսրայելական զորքերը գնդակոծել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջաններից մեկը։
Հարվածի հետևանքով` զոհվել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարը և քաղաքացիական անձինք, հաղորդում է Reuters-ը:
Ըստ պաղեստինցի զինյալների և «Իսլամական ջիհադի»՝ Իսրայելը քաղաքի արևելյան ծայրամասում հավաքված տանկերից հակատանկային հրթիռներով և ականանետներով հարձակվել է քաղաքի վրա:
Ռաֆահի բնակիչները և բժիշկները հայտնել են, որ առնվազն երեք մարդ է զոհվել իսրայելական հարձակման հետևանքով: Կան նաև վիրավորներ։
Հաղորդվում է նաև, որ առնվազն 12 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զոհվել են Ռաֆահի Սաբրա շրջանում երկու տների վրա ավիահարվածի հետևանքով։
Զոհվածների թվում են զինյալների բարձրաստիճան հրամանատարը և նրա ընտանիքը, ինչպես նաև խմբի մեկ այլ ղեկավարի ընտանիքը, բժիշկներ և խմբի ներկայացուցիչներ։
![](banners/armflix.jpg)