Կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է սպանել միլիոնավոր մարդկանց․ ԱՀԿ
ԱշխարհԿորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի դեպքում կարող են մահանալ միլիոնավոր մարդիկ: The Sun-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ, ԱՀԿ ղեկավարի ռազմավարական հարցերով խորհրդական Ռանիերի Հերան:
Նրա խոսքով՝ երկրորդ մահացու ալիքը, հավանաբար, կսկսվի ամառային սեզոնից հետո:
ԱՀԿ-ի ներկայացուցիչը կորոնավիրուսի համավարակը համեմատել է իսպանական գրիպի հետ, որի վարքագիծը շատ նման է կորոնավիրուսի դրսևորած վարքագծին: Իսպանական գրիպը նույնպես անկում է ապրել ամռանը և կտրուկ վերսկսվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ երկրորդ ալիքի ժամանակ պատճառ դառնալով 50 միլիոն մարդու մահվան:
Նշվում է, որ այս հայտարարությունն արվել է եվրոպական և մի շարք այլ երկրներում կարանտինային միջոցների թուլացման կապակցությամբ։