ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետ Բագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչը Ուզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել Սրբազան Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ) Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ Շարմազանով Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ) 

«Գույքահարկի բարձրացումը տխուր հետևանք է ունենալու նաև բիզնեսի համար». Արմեն Գեւորգյան

Հասարակություն

168․am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը գույքահարկի բարձրացման վերաբերյալ։ Հոդվածում նա մասնավորապես նշում է՝ հաշվի առնելով, որ նոր դրույքաչափերի մասին օրենքն ընդունվել է արտակարգ դրության պայմաններում՝ առանց հանրային լայն քննարկման, առավել ևս՝ հաշվի առնելով մոտալուտ տնտեսական ճգնաժամի գործոնը՝ կարելի էր հետաձգել այս բարեփոխումների մեկնարկը և սպասել ավելի բարենպաստ պայմանների։

Արմեն Գևորգյանի հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

«Գույքահարկի շուրջ վերջին զարգացումները ես կանխատեսել էի դեռևս մեկ տարի առաջ, երբ ես թերևս միակն էի, որը բարձրաձայնում էր հնարավոր հետևանքների մասին։ Հանրային լայն քննարկումը, որը պետք է սկսվեր դեռևս այն ժամանակ, մեկնարկել է այսօր, երբ միայն մեկ քայլ՝ նախագահի ստորագրությունն է մնացել մինչև այս՝ խիստ ռիսկային օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։ Նման հարցերում հանրությունը երբեմն ցուցաբերում է ուշացած արձագանք, սակայն փորձագիտական շրջանակների համար ցանկացած նման հարցի շուրջ մասնագիտական քննարկումը համարում եմ խիստ կարևոր։ Այժմ ցանկանում եմ համառոտ ամբողջացնել հիմնական կետերը․

1․ Համառորեն տիրաժավորվում է տեսակետը, թե եթե չընդունվի գույքահարկի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը, ապա ստիպված ենք լինելու վճարել ավելի շատ, քանի որ անցյալ տարի ընդունվել է օրենք՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը շուկայականին մոտեցնելու մասին։

Հաշվի առնելով, որ նոր դրույքաչափերի մասին օրենքն ընդունվել է արտակարգ դրության պայմաններում՝ առանց հանրային լայն քննարկման, առավել ևս՝ հաշվի առնելով մոտալուտ տնտեսական ճգնաժամի գործոնը՝ կարելի էր հետաձգել այս բարեփոխումների մեկնարկը և սպասել ավելի բարենպաստ պայմանների։ Սակայն այսօր, ըստ որոշ տնտեսագետների, ստացվում է, որ մենք պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնենք կառավարությանը, որ նրանք ավելի դանդաղ տեմպերով են սկսելու բարձրացնել բնակչության համար այս ուղիղ հարկատեսակը։ Դեռևս անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին ես ասում էի, որ չի կարելի սկսել այս նախաձեռնությունը։ Ինձ հակառակվում էին, թե՝ օրենքով անշարժ գույքի արժեքի հաշվարկման նոր մեթոդիկայի սահմանումը չի բերի գույքահարկի բարձրացման։ Թե ինչ ստացվեց արդյունքում՝ տեսնում ենք բոլորս։

2․ Ես միշտ պնդում էի, որ փորձը՝ փոխհատուցել համահարթ եկամտահարկի ներդրմամբ առաջացող կորուստները գույքահարկի բարձրացման միջոցով, իրական չէ, ուտոպիստական գաղափար է։ Բացի այդ, դա նաև անարդար է․ եկամտահարկի նոր դրույքաչափերը զգալի նշանակություն ունեցան բարձր աշխատավարձ, օրինակ՝ մեկ միլիոն դրամ և ավելի ստացողների համար։ Այդ մարդիկ այժմ առանց դժվարության, խնայված գումարներով կարող են վճարել բարձր գույքահարկը։ Իսկ ահա բնակչության այն մեծ հատվածը, որը ստանում է 200-250 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկի նոր օրենքից իրական փոփոխություն չի զգացել, իսկ ահա գույքահարկի բարձրացումից հստակ կորուստներ է ունենալու։ Սա վերաբերում է նաև թոշակառուներին, որոնք ապրում են մայրաքաղաքի թանկ թաղամասերում։

Չենք կարող մոռանալ մարդկանց մասին, որոնք հանգամանքների բերումով են դարձել քաղաքների առավել թանկ տարածքներում անշարժ գույքի սեփականատեր (ժառանգություն, խորհրդային ժամանակներից բաժին հասած սեփականություն)․ նրանք մի քանիսը չեն, այլ տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնց թվում՝ բժիշկներ, մանկավարժներ, արվեստի գործիչներ և այլն։

Նրանք բոլորը հայտնվում են հարկադիր ընտրության առաջ՝ շարունակել ապրել իրենց պատկանող տանը, կամ վաճառել և տեղափոխվել։ Սոցիալական այլ խմբեր ևս այս հարցում պետք է ուշադրության արժանանան, մասնավորապես՝ սփյուռքի մեր հայրենակիցներն ու հիպոթեկային վարկով տուն ձեռք բերած անձինք։ Այս մարդիկ ևս հայտնվում են պետության կողմից պարտադրված անորոշության մեջ, երբ պետությունը, շրջանցելով նրանց շահերն ու տարիների կտրվածքով կատարած պլանավորումը, հանկարծ փոխում է խաղի կանոններն ու պարտադրում բոլորովին այլ հաշվարկ։

3․ Այս ամենից զատ՝ եկամտահարկի նոր՝ համահարթ դրույքաչափը դեռ պատրաստվում են որպես արդարացում օգտագործել կառավարության մի շարք այլ նախաձեռնությունների համար ևս։ Մեկն արդեն մեկնարկել է և շուտով կսկսի գործել՝ կենսաթոշակային ռեֆորմը և պարտադիր վճարումները։ Երկրորդը գույքահարկի այս նոր դրույքաչափերն են։ Բացի այդ, կարծես թե արդեն քննարկվում է պարտադիր բժշկական հարկի գաղափարը՝ աշխատող քաղաքացիների համար՝ պարտադիր բժշկական ապահովագրության ռեֆորմի շրջանակներում։ Արդյունքում՝ այն ամենը, ինչը հնարավոր էր խնայել եկամտահարկի հաշվին, այս կամ այն ձևով պետք է լինելու վերադարձնել պետությանը, եթե ոչ՝ ավելին։

4․ Բոլորին հիմա հուզում է բնակարանների և առանձնատների խնդիրը։ Հարգելի գործընկերներ, հավատացեք, որ գույքահարկի բարձրացման այս նախաձեռնությունն ունենալու է տխուր հետևանք բիզնեսի համար։ Մեր գործարարներն այս պահին չեն հասցրել ամբողջությամբ գիտակցել հնարավոր լրացուցիչ ֆինանսական բեռը իրենց բիզնեսի վրա։

5․ Սխալ տեղում եք փնտրում բյուջեի համար լրացուցիչ գումարները։ Ընթացիկ արձագանքը ընդամենը էմոցիաներ են, այն էլ՝ դեռևս նախագահի կողմից չստորագրված օրենքի շուրջ։ Պատկերացրեք, թե ինչ հանրային արձագանք է լինելու այն պահին, երբ քաղաքացիները կստանան վճարման ենթակա հաշիվները։ Կյանքը ցույց է տալիս, որ բնակչության մեծամասնության մոտ լինում է ուշացած արձագանք նման նախաձեռնություններին։ Հարգելի գործընկերներ, տնտեսության և երկրի համար խնդրահարույց հեռանկարի տեսանկյունից չի կարելի նման բան անել։ Այս նախաձեռնությունն այս տեսքով կարող է օգտագործվել թերևս միայն որպես լծակ՝ անբարեխիղճ սեփականատերերի և կառուցապատողների դեմ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին․ Թովմաս Առաքելյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետԲագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչըՈւզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել ՍրբազանToyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ ՇարմազանովԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ)Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն ՀովասափյանՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջՏավուշյան պայքարը հասնում է Երևան Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատԿիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ)Ուժեղ անձրևների հետևանքով տուն է վնասվել, մարդիկ ջրալցված տանն են մնում, ոչ ոք չի արձագանքում այս փաստին․ ահազանգ (տեսանյութեր)Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըՄի «խոսույթ» կա, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններՖրանսիայի էկոնոմիկայի նախարարը հեծանվորդի է վրաերթի ենթարկել Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ ԵրևանՍփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանըՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբանԳետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Մասիսը 1-ին օրից` իր ղեկավարի գլխավորությամբ, կանգնած է եղել արցախցու կողքին. համայնքապետարանի ներկայացուցիչ Բրազիլիայում 39 մարդ է մահացել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից հետո (տեսանյութ)Միայն ներկայիս իշխանությունը կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ կեղեքել հայրենիքը. Մետաքսե ՀակոբյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Արցախցիները պետք է վերադառնան Արցախ, առանց ադրբեջանցիների. Հայկ ԲաբայանՀայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, մեր տուն. ստեփանակերտցի կին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են Մարկ ՔեմերոնինՎթարային ջրանջատում Երևանում և ԱրմավիրումՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան ՈւՂԻՂ. Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ինչպես ու ինչպիսի Արցախ կվերադառնա արցախցին՝ քննարկում
Ամենադիտված