ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ
Համաշխարհային Մամուլ![ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ](/timthumb.php?src=disc/04-05-24/6049b2115abdd9e3c81472404e31dc1e.jpg&w=780)
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հենց հիմա Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են «սառը պատերազմից» ի վեր ՆԱՏՕ-ի խոշորագույն Steadfast Defender զորավարժությունները։ Նրանց սցենարով՝ բոլոր գործիքների, այդ թվում՝ հիբրիդային և սովորական սպառազինությունների կիրառմամբ, մշակվում են Ռուսաստանի դեմ կոալիցիոն գործողություններ։
Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ականները լրջորեն պատրաստվում են մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», ինչի մասին, ի դեպ, անկեղծորեն խոսում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները»,-ասել Է Զախարովան։
![](banners/armflix.jpg)