Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

Այս պահին շատ անարդար կերպով ենք վճարում գույքահարկը. Սարհատ Պետրոսյան

Блогосфера

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է գույքահարկի բարձրացման քննարկումներին: Գրառումը՝ ստորև.

«Գույքահարկի կամ, ավելի ճիշտ, անշարժ գույքի հարկի վերաբերյալ քննարկումներն ինձ պես բազմաթիվ հետազոտողների ու ոլորտային քաղաքականություն մշակողների համար նյութի ծով են։ Իսկ բնիկ-ոչ բնիկ սորտավորմանը կամ այս պահին իշխանամերձի կարգավիճակից «բնիկներին» Աֆրիկյանների տունն ու Մաշտոցի պուրակը հիշեցնող, բայց Ֆիրդուսի համար ծպտուն չհանող անձանց ու այլ նման թեմաների անդրադառնալու առիթներ դեռ կլինեն։

Որպես նշված հարկման հիմք հանդիսացող բարեփոխման մասնակից, որն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ գույքահարկի վերանայման ջատագով է, մի քանի նկատառում ներկայացնեմ վերջին օրերի քննարկումների մասին. չնայած արժե, որ դրանց թեմատիկ ամեն մի շերտն առաջիկայում ավելի բացվի ու ավելի լայն արձագանք ստանա.

1. Այս պահին մենք շատ անարդար կերպով ենք վճարում գույքահարկ. շարժական գույքի համար՝ շատ ավելին, քան անշարժի համար, բնակելի տան համար գրեթե նույնքան, ինչքան առանձնատան համար, նորակառույցի ու պանելայինի համար՝ գրեթե նույն տրամաբանությամբ և այլն։ Ավելին, վճարում ենք դեռևս 2003 թվականի գների համամասնությամբ, երբ «կովկասյան վագրը», դրան հաջորդած «եսգիտեմական» բարեփոխումներն ու վերջին «տնտեսական հեղափոխությունը» դեռ չէին ինքնադրսևորվել։ Սա պետք է վերանայվեր միանշանակ, ինչը կատարվել է շուկայականին մոտարկված կադաստրային գնահատման միջոցով՝ 2018-2019 թվականների ընթացքում։

2. Իմ անմիջական պնդմամբ նորից սկսեց կիրառվել «կադաստրային գնահատում» եզրույթը, որը 2016 թվականի Հարկային օրենսգրքով հանվել էր շրջանառությունից։ Սրանով մի քանի այլ խնդիրների հետ համատեղ լուծվում է նաև գների՝ շուկայականից տարբերվելու հարցը։ Նպատակը՝ ռիսկերը նվազեցնելու համար դրանք շուկայականից ցածր պահելու հնարավորությունն է նախ, ապա նաև այն հանպգամանք, որը նշել եմ 3-րդ կետում։ Այս պահին Երևանի կենտրոնի համար բազային 1 քմ կադաստրային արժեքը սահմանված է 700 հազար դրամ այն դեպքում, երբ նախորդ ամիս Երեւանի կենտրոնում շուկայական մշտադիտարկման միջինացված արժեքը 760 հազար դրամ է։ Այս մասով ևս անելիք կա։ Օրինակ, մասնավոր հիվանդանոցները համավարակի պայմաններում պետք է վճարեն նախկի՞ն տրամաբանությամբ, թե՞ ոչ, կամ նույն հիվանդանոցներն ինչպե՞ս են մրցակցելու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հիվանդանոցների հետ իրենց գնային քաղաքականությամբ, և այլ բազմաթիվ հարցադրումներ, որոնք դեռ պետք է քննարկվեն։

3. Հարկերն ու տուրքերը (հատկապես տեղական մակարդակով) եկամուտներ ապահովելուց ավելի կարևոր գործիքներ են համայնքային (կամ քաղաքային) պլանավորման և զարգացման համար։ Եթե մենք դրանք դիտարկենք միայն որպես համընդհանուր գանձարան լցնելու աղբյուր, ապա միգուցե անարդար համարենք սա։ Բայց սրանով մենք կարող ենք կենտրոնը թեթևացնել ինչ-ինչ գործառույթներից և զարգացնել մեկ այլ համայնք կամ տարածք, և հարկային ու տուրքային քաղաքականությունից ավելի լավ գործիք դրա համար դժվար թե կարողանանք մտածել։ Մնում է գիտակցնեք այս ամենն ու խորհրդային վարչական կաբինետային կառավարման տրամաբանությունից անցում կատարենք դեպի ինստիտուցիոնալ հանրային կառավարման։

4. Չգիտեմ՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար, այս բարեփոխումների մասնակիցը չեմ եղել ինչ-որ փուլից հետո, սակայն կարծում եմ, որ դրանցում կան մի քանի սկզբունքային բացեր, որոնք դեռ կարելի է շտկել։ Մասնավորապես, չգիտեմ, թե ինչքանով իմաստ ուներ համավարակի պայմաններում առաջ տանել այս փոփոխությունը՝ հատկապես չվերանայելով շեմի պահպանության ու բարձրացման գաղափարը։ Հիշում եմ՝ չհարկվող գույքի շեմը 3 մլն.-ից 10 մլն. դարձնելու դեպքում մենք այս պահին գույքահարկ վճարողների ցանկում գրեթե փոփոխություն չէինք նախատեսում։ Հատկապես որ դրանք չնչին գումարներ էին, այնպես որ, կարծում եմ՝ անցման 4 տարվա սանդղակը 6 տարվա սանդղակի վերածելու փոխարեն հանրային դժգոհությունը կարելի էր մեղմել այդկերպ։

5. Կադաստրային գնահատմանը վերաբերող օրենքի՝ ԱԺ-ում քննարկմանը Երևանի կենտրոնում բնակվող թոշակառու տատիկի օրինակը երկար բանավեճի տեղիք տվեց։ Իհարկե, այն ժամանակ կար բանավեճ, կար քննարկում, իսկ վերջին շրջանում ԱԺ-ում կարծես թե քննարկումներ չեն լինում։ Ինչևէ «տատիկի դեպքի» համար ևս բարձրաձայնվել են մեղմացման գործիքներ, որոնք առկա են աշխարհի տարբեր երկրներում։ Ես այն ժամանակ էլ առաջարկել եմ հնարավորություն տալ որոշակի դեպքերում անշարժ գույքի հարկն առանց տույժերի պարտքի տեսքով կցել գույքին, վճարման ենթակա դարձնել այն օտարելիս։ Կարելի կիրառել նաև ժառանգելու դեպքում այն այլ մեթոդաբանությամբ հարկելու տրամաբանությունը և այլ գործիքներ։

6. Համաձայն եմ, որ հարկային այս տրամաբանությունը կարող է ունենալ թե՛ լավ, թե՛ վատ կիրառություն, ինչը հավանական է գրեթե բոլոր նախաձեռնություններում։ Բայց եթե մենք սա դիտարկենք նաև որպես իմ նշած քաղաքային պլանավորման գործիք, ապա Կոնդի խնդիրը հնարավոր կլինի լուծել շատ ավելի խելամիտ կերպով, քան նախատեսում են քաղաքային պլանավորման դիլետանտ ու թայֆաբազ մի շարք նորելուկ ասնագետներ ու ճարտարապետ-չինովնիկներ։

7. Եվ ի վերջո, առաջին հայացքից հաղորդակցության հետ կապված անհամեմատ կոմպետենտ կառավարությունը թույլ տվեց մի քանի կոպիտ սխալ։ Կառավարության նիստին հայտարարվեց, որ անշարժ գույքի հարկերն ավելանում են մի քանի անգամ (եթե չեմ սխալվում՝ 3.5), այն դեպքում, երբ մյուս տարի այն ավելանալու է մոտ 50%-ով։ Կամ, մինչև հիմա առկա չէ պետական կայքերում առցանց հաշվիչ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչքան է կազմելու իրենց վճարելիք հարկը։ Հավատացնում եմ, որ երբ ցանկացած «բնիկ» բացահայտեր, որ այս պահին վճարում է, օրինակ, 3000 դրամ մեկ ամսվա համար, մյուս տարի՝ 4500 դրամ, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ 12000 դրամ, ապա միգուցե մի քիչ զսպվածություն կդրսևորեր։ Կարծում եմ, որ սա բազմաթիվ այլ առիթների կողքին, ինչպես օրինակ, համավարակինը, լավ առիթ է վերանայելու հանրային հաղորդակցության՝ տարվող քաղաքականությունն ու միգուցե ուղղակի վերարժևորելու հանրային պաշտոնյայի խոսքի արժեքը։

8. Վերջում խնդրում եմ անցնել «բնիկների» ցանկով ու տեսնել, թե ինչպես եք այնտեղ հայտնված մի քանի անձի վերջին երկու տարում աղբանոցում հայտնվելու փոխարեն փայփայել, դարձրել «բնիկ-մտավորական»:

Այս մասին՝ միգուցե հաջորդ անգամ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное