Մաքսիմ Ֆադեևը շոկի է ենթարկել իր հետևորդներին՝ նիհարելով 100 կիլոգրամով (լուսանկար)
ՌուսաստանՌուսական շոուբիզնեսի ներկայացուցիչ Մաքսիմ Ֆադեևը զարմացրել է բաժանորդներին՝ տեղեկացնելով, որ ինքը նիհարել է 100 կիլոգրամով։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամում հրապարակած իր լուսանկարին կից գրառման մեջ։ Բաժանորդներին զարմացրել են նրա կամքի ուժն ու համառությունը։ Պրոդյուսերը խորհուրդ է տվել առավոտյան, կեսօրին և երեկոյան խմել 600 միլիլիտր ջուր և խոստացել հետագայում կիսվել հետևորդների հետ իր փորձառությամբ։