29-ամյա վարորդը Mercedes-ով «Քանդած մոստի» մոտ բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գագիկ Սևյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Քանդած մոստի» հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին ավտոմեքենայից դուրս է բերել ՃՈ տեսուչ Ս. Սարգսյանը, և օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։