COVID-19-ի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներում ընտանեկան մթնոլորտ է. Նիկոլ Փաշինյան
ԲլոգոսֆերաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ֆեյսբուքյան հրապարակումն այն մասին, որ վարակված անձանց հարազատները գալիս են բուժհաստատության բակ՝ պատուհանից իրենց հարազատներին տեսնելու:
Այս դրվագը կարծում եմ՝ ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են իրենք՝ կորոնավիրուսով վարակված մարդիկ և նրանց հարազատները իրենց մատուցվող առողջապահական ծառայությունների մասին:
Բայց իհարկե, ավելի լավ է չառնչվել այդ ամենի հետ:
Ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել, թե կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, թեկուզ պատուհանից տեսնել վատառողջ ընտանիքի անդամին:
«Մինչև բուժկենտրոնում բարեկամը կսնվեր և կստանար տվյալ ժամին նշանակված դեղորայքը, հարազատները որոշել էին պարապ չնստել, օգնել բուժկենտրոնի բակը տվյալ պահին կարգի բերող աշխատակիցներին»,-նշված էր հայտարարությունում: