Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց․ ուղիղ Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղ Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ) Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 

Այո, դուք ինձ համոզեցիք, որ հիմարությունը կոնստանտ մեծություն է․ Նաիրա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Ժամանակակիցը հակաէսթետիկի ու ալասերվածության էպատաժային քարոզը չէ։ Ու ավանդականը անախրոնիզմ չէ։ Իսկ քո ինքնության «ես» - ից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականներին»։

Փաստորեն, անարխիստ Միխայիլ Բակունինի խոսքերը այսօր առավել քան արդիական են։ «Վիլյուրի» հեղափոխությունից անմիջապես հետո կառավարությանը կից բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը տեւական ժամանակ համառորեն հրաժարվում էր Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները ճանաչել բարեգործական եւ ազատել ավելացված արժեքի հարկից։ Մինչդեռ, չմոռանանք թեթեւի մեջ հիշեցնել, որ դեռ հունվար ամսին ինչ գույնի կազմակերպություն ասես ճանաչվեց բարեգործական եւ սկսեց գործել բարեգործականի արտոնություններով։
Ու էս ժամանակակից մոդեռնիստական ֆոնին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվում է հիմնական դասավանդման առարկայացանկից՝ անհասկանալի եւ անհոդաբաշխ տեքստով, որը եթե թարգմանենք հայերեն, կստացվի մոտավորապես էսպիսի մի բան՝ «բա լա՞վ էր, որ Ամերիկայում սեւամորթներին էին նեղում»։

Ի դեպ, ինձ խավարամտության եւ դոգմատիզմի մեջ մեղադրելու փորձ անողներին նախապես ասեմ, որ իզուր չմտնեն էդ տարածք, քանզի ձեր ծանծաղ եւ էժան մտքերն ու փաստարկները պարզապես արեւածաղկի սերմի նման կչրթեմ ու կանցնեմ առաջ։

Իսկ հիմա՝ ժամանակակիցի ու անախրոնիզմի մասին։ Իսրայելը ունի աշխարհի ամենաժամանակակից, ամենամոդեռն, գիտատեխնիկական առումով ամենահագեցած կրթական համակարգը, սակայն Իսրայելի կրթական համակարգում կրոնագիտությունն ու պատմությունը կրթական համակարգի առաջնահերթությունն են։ Անկապ ու անիմաստ երկար անուն ունեցող նախարարության կրթական գծով կուրատորին, ով փորձում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը հանելը մատուցել որպես՝ «հանրակրթության առարկայացանկի ձեւավորման նոր մոտեցում», ընդամենն իրազեկեմ, որ ինչպես բազմաթիվ առարկաներ որպես գիտակարգ մատուցվում են առանձին առարկայի տեսքով, էդպես էլ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան կատեգորիկ չի կարելի որպես գիտակարգ միաձուլել որեւէ այլ առարկայի հետ, քանզի ուսումնասիրության առարկաները խիստ տարբեր են։
«Հայ եկեղեցու պատմություն»-ը միայն թվեր, տարեթվեր ու պատմական դեպքեր չեն, որ մի այլ առարկայի մեջ խցկենք՝ անցնի գնա։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան Աստվածաշունչն է, դավանանքն է, ծիսակարգերը, տոներն ու ավանդույթների այն ամբողջ շերտերն են, ինչը մեր ինքնության, մեր գենետիկ կոդի անբաժանելի մասն է ու առանց որի մեր ինքնությունը դատապարտված է դառնալու առ ոչինչ։

Ես Քսենոֆոնտի դոգմատիզմի հետեւորդ չեմ եւ միշտ կողմ եմ, որ բացի Աստվածաշնչից, մնացյալ ամեն ինչը պարբերաբար վերանայվի եւ այո, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան եւս առավել ժամանանակից դասավանդման եւ նոր մոտեցումների խնդիր ունի։
Հա, չմոռանամ նաեւ մեր մի այլ ձեւի մոդեռն նախարարներին ու փոխնախարարներին հիշեցնել, որ «Հայ Եկեղեցու պատմություն»-ը, որպես ինքնուրույն առարկա նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով (8-րդ հոդված) եւ սույն դրույթի հետ կապված Վենետիկի հանձնաժողովը առնվազն երկու անգամ մեծածավալ եզրակացություն է տվել (2009 թ. հուլիսի 12-13֊ին և 2017 թ. հոկտեմբերի 16-ին) և երկուսում էլ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը խոցելի չի որակել, ինչպես փորձում է ներկայացնել մոդեռնիզմի հետեւորդ իշխանությունը, իսկ ՄԻԵԴ-ը եկեղեցու պատմության դասավանդումը դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց։

Էնպես որ՝ պատերի տակ ու տարբեր փաբերում ձեր «կռուտիտներ»-ը, թե եվրոպական կառույցների ճնշման տակ ենք անում՝ ահավոր ծիծաղելի են։ Ու եթե անգամ ընդունենք, որ ձեզ իսկապես ճնշում են, բա որ վաղն էլ ձեզ ճնշեն ու Օվերտոնի պատուհանից մեզ վրա ինչ ասես թափե՞ն։ Էս գոնե հասկանո՞ւմ եք, ինչ եք անում։ Վստահ եմ՝ որ չեք հասկանում։ Ուզում եմ հավատալ, որ պարզապես չեք հասկանում։

Այլապես, եթե հասկանալով եք անում՝ սա արդեն բոլորովին այլ հանցագործություն է»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց․ ուղիղԱդրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
Ամենադիտված