Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է․ Ռոմանոս Պետրոսյան Կրակոց Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել տաս մարդ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160, մահվան՝ 7 նոր դեպք Մարուքյանը առաջարկով դիմել է Սուրեն Պապիկյանին Մհեր Գրիգորյանն աշխատանքից ազատել է իր օգնականին Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին․ Արոնյանի ընկերուհու գրառումը Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում Հովհաննես Մադոյանը նշանակվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի ժ/պ Օրվա խորհուրդ 

ՀՀ կրթական համակարգը կհայտնվի խորը ճգնաժամի մեջ, որը հաղթահարելը չափազանց դժվար կլինի

Քաղաքական

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․ 

«Կրթական համակարգի կառավարման ճգնաժամը

Կրթական համակարգը մշտապես խնդիր ունի լինել դինամիկ զարգացումների կենտրոնում, կատարելագործվել, զարգանալ ու առաջ շարժվել, իր հետ տանելով կրթությամբ զարգացող եւ կրթությամբ առաջ մղվող ոլորտները: Ասել կուզի տնտեսությունն ամբողջապես, իր զարգացման միտումներով եւ բարեկեցության ապահովման ապագայի հնարավորություններով: ՀՀ–ը վերջին ժամանակաշրջանում անընդհատ գտնվելով ցնցումների մեջ` նախահեղափոխական, հեղափոխական եւ հետհեղափոխական, իր հետ ցնուցումների մեջ է ներքաշում նաեւ ողջ կրթական համակարգը:

Կրթական համակարգը կայուն, դինամիկ զարգանալու համար կարիք ունի երկարաժամկետ գործընթացների, իսկ կառավարման մարմինների փոփոխվող ղեկավարները, նույնքան փոփոխուն եւ իրարամերժ ծրագրեր են առաջադրում կրթական ողջ համակարգի առջեւ, հնարավորություն չտալով որոշակիորեն դինամիկ աճ արձանագրել:

Կրթությունը պետք է զարգանա ծրագրային, ավելին` ռազմավարական կառավարման ճանապարհով, իսկ կառավարման մարմինների փոփոխությունը նվազագույն ազդեցությունը պետք է ունենա գործընթացների վրա: Ներկայումս ՀՀ բարձրագույն կրթության համակարգում տեղի ունեցող գործընթացները ապացույցն են ՀՀ-ում կրթության համակարգի ոչ ճիշտ կառավարման: ՀՀ պետական բուհերում տիրող իրավիճակը հստակ ներկայացնում է հետհեղափոխական պատկերը բարձրագույն կրթության համակարգում:

Ցավով պետք է արձանագրել, որ հետհեղափոխական Հայաստանի կառավարությունը «անհանգստանում» է ոչ թե բարձրագույն կրթության համակարգում շարունակական զարգացումների ապահովման խնդիրներով, այլ կուսակցական պարզագույն վրեժխնդրության հարցեր լուծելով: Բարձրագույն կրթության կառավարման համակարգում հեղափոխական կառավարության առաջին քայլը ՀՀԿ-ական ռեկտորների հարցի լուծումն էր, երբ առանց անգամ ձեւական այց կատարելու նրանց կողմից ղեկավարվող բուհեր, առանց ներսից գնահատելու իրավիճակը, վերջին հաշվով հիմնականում հակադրվելով բուհական կոլեկտիվների կարծիքին, հարց բարձրացվեց, ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում գործող օրենսդրությամբ եւ սահմանված կարգով ընտրված ռեկտորների պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ:

Ասվածը բոլորովին չի փաստում կրթության կառավարման նախկին պատասխանատուների գերազանց աշխատանքը: Ամեն ինչ ծայրագույն դեպքում, ելնելով քաղաքական նկատառումներից, ընդունելի կարելի էր համարել, եթե օրենքով ու ընդունված կարգով ընտրված ռեկտորներին փոխարինելու գային բարձր մասնագիտական որակներով, եւ որն ամենակարեւորն է իրական փոփոխությունների իրականացման կամք դրսեւորող ու կառավարման փորձ ունեցող պրոֆեսիոնալներ, սակայն փորձը ցույց տվեց, որ անգամ այնպիսի առանձնահատուկ ոլորտի, ինչպիսին կրթությունն է, բացառություն չարվեց:

Սկսված գործընթացները կիսատ մնացին, սկսվեցին նոր գործընթացներ, որոնք իրավամբ առավել կազմաքանդում, քան նպաստում են կրթական ոլորտի գոյություն ունեցող կառուցակարգերի զարգացմանը: Այս գործընթացների հիմնական իրականցնողն ու պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է, որի հանցավոր անտարբեր, ոչ թափանցիկ գործունեությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ներկայումս բարձրագույն կրթության ոլորտում արձանագրում է հետեւյալ պատկերը. գոյություն ունեցող բոլոր պետական բուհերից այսօր անհասկանալի պատճառներով մեկ եւ ավելի տարի ժամկետներով պաշտոնավարում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները` Երեւանի պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ինչը ոչ միայն կրթական գործընթացների վրա բացասական ազդեցություն է ունենում, այլ նաեւ առանձին դեպքերում նպաստում է ներբուհական ինտրիգների ստեղծմանն ու անհասկանալի ենթամշակույթի ձեւավորմանը:

Այստեղ անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ կրթության կառավարման մարմինների կողմից վարվող քաղաքականությունը անմիջական սոցիալական ազդեցություն է ունենում պրոֆեսորադասախոսական կազմի վրա, երկարամյա փորձ եւ կրթության կառավարման գործընթացներում լրջագույն վաստակ ունեցող դասախոսների աշխատանք ունենալ չունենալը կախված է նորաթուխ, կրթության գործընթացը չպատկերացնող կառավարիչների որոշումներից:

Ավելին՝ մի քանի հարյուր հազար պարգեւավճար ստացող պետական պաշտոնյաների ստվերում են մնում երկրի գիտական եւ մանկավարժական լրջագույն պոտենցիալ ունեցող դասախոսները, իրենց խղճուկ վարձատրությամբ, պակասեցվող ծանրաբեռնվածությամբ եւ աշխատանքը կորցնելու հեռանկարով: Նախարարության որդեգրած առավել վնասելու, քան նորը ստեղծելու ուղղությամբ իրականացվող գործելաոճը այս հարցում բերում է կրթական ոլորտի հիմնական շահառուների հիասթափությանը` մի կողմից ապագա ուսանողների բուհ ընտրելու գործընթացի վրա ազդեցություններին, երբ մամուլի հիմնական քննարկելիք թեման տվյալ ուսումնական հաստատությունն է, դժվար թե ընտրվի հենց այդ բուհը, կյանքի հիմնական որոշումը հօգուտ դրան կայացվի, արդյունքում ունենում ենք պատկեր, երբ հայրենական բուհերը ունենալով եւ կադրային պոտենցիալ եւ կրթական ուսումնական գործընթաց իրականացնելու հիմնական գործիքներ, սպասում են դիմորդների, ովքեր գերադասում են սովորել օտարերկրյա համատեղ գործունեություն ծավալող բուհերում, չնայած երբեմն հստակ ընտրությունը այլ բոլոր բուհերից կլիներ հայրենական բուհը:

Երկընտրանքի առաջ են կանգնած նաեւ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը: Անհասկանալի է նաեւ բուհական համակարգի մյուս շահառուների վարքագիծը, երբ աշխատաշուկայում սկսում են վերապահումով վերաբերվել այն բուհերի շրջանավարտներին, որոնց շուրջ մշտապես բորբոքվող կրքեր են: ՀՀ կրթության կառավարման համակարգի պատասխանատուները չեն սահմանափակվում նշված դրսեւորումներով, կայացվում են որոշումներ նախարարության ենթակառուցվածքների փակման վերաբերյալ չբացատրելով փակման նպատակն ու ցույց չտալով ակնկալվող արդյունքը (Կրթության ազգային ինստիտուտ, Հուշարձանների պահպանման գործակալություն): Դրանց գործառույթները մնում են անկատար, չեն վերաբաշխվում, չեն պատվիրակվում, իսկ գործառույթների ոչ ավելորդ լինելը ապացուցված է տարիների ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքով:

Պետք է նշել, որ ներկայումս երկրի ամենաբարձր ամբիոնից փորձ է արվում վեթինգ գործընթացներ իրականացնել ազատ միտք արտահայտելու համար՝ հնչեցնելով սպառնալիքներ, անուններ տալ, իրականացնել «մաղման» գործընթացներ, առանց հաշվի առնելու անցած ուղին եւ չգնահատելով դասախոսական կազմի երկարամյա տարիների աշխատանքային փորձը: Պետք նշել նաեւ նոր, «թավշյա» իշխանությունների ոչ այնքան «թավշյա» ներկուսակցական խնդիրները, որոնք չեն բարձրաձայնվում, սակայն այնուամենայնիվ մնում են հակասությունների ակունքում եւ սառցաբեկորի փոքրիկ երեւացող կողմն են միայն հրամցնում հասարակությանն ու կրթության շահառուներին:

Ներկուսակցական խմբավորումները չեն համախմբվում մեկ միասնական գաղափարի եւ դրանք իրականացնելու ռազմավարության շուրջ, փոխարենը յուրաքանչյուրը փորձում է բավարարել սեփական ամբիցիաները, իսկ ինչպես բազմիցս նշվել է կրթական համակարգը ցնցումներ չի սիրում, այն դինամիկ աստիճանական զարգացման կարիք ունի` անհրաժեշտւթյան դեպքում առանց վիրահատական միջամտությունների վերջնակետին հասնելու հետագծով:

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը, ԿԳՄՍ նախարարության ոչ հիմնավոր, առանց ռազմավարական ուղղվածության եւ հիմնական առաքելության տարվող քաղաքականությունն է, երբ կառավարող մարմինը համաձայն չէ եւ չի ուզում ընդունել անկախության տարիներին ձեռք բերվածը, թեկուզ եւ թերացումներով գործողը, իսկ նորը ստեղծելու պարզագույն հմտություններին պարզապես չի տիրապետում, որի իրատեսական դրսեւորումը կառավարության ծրագրի կատարողականն է ոչնչի մասին:

ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է իր շրջապատում ոչինչ չտեսնելու, ունակ եւ ոլորտի արհեստավարժ կադրերին անտեսելու քաղաքականություն եւ անմիջականորեն իր վրա դրված ուղիղ գործառույթը իրացնելու, կրթության կառավարման ոլորտում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու փոխարեն ավելի է խորացնում այն: Նման գործելակերպով ՀՀ կրթական համակարգը կհայտնվի խորը ճգնաժամի մեջ, որը հաղթահարելը չափազանց դժվար կլինի: Գերբեռնված, բազմաբնույթ եւ բազմաթիվ գործառույթներով լիազորված նախարարությունը ակնհայտորեն ձախողում է իր հիմանական առաքելությունը, ակնհայտորեն ցույց տալով, որ հենց մարդիկ են որոշում իրադարձությունների ընթացքն ու ոլորտների ճակատագրերը:

Երկրի, պետականության համար առաջնային ու կարեւոր ոլորտ հանդիսացող կրթական համակարգը, հետ նայելու կարողություն ու վճռական, ուժեղ ձեռքի կարիք ունի: Կրթական համակարգի ճգնաժամի հաղթահարումը ենթադրում է ուժեղ պետական համակարգի առկայություն, ինչին հասնելու համար անհրաժեշտ են վերքաղաքական գործընթացներ, որոնք միտված կլինեն ոլորտում զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը:

Անհրաժեշտ է դուրս գալ ներիշխանական ամբիցիոզ նկրտումներից՝ հիմնվել ոլորտի արհեստավարժ մասնագետների վրա, ոլորտի քաղաքականության եւ միասնական կառավարման համակարգի մշակման նպատակով, առաջ մղել կրթությունը որպես գերակա ոլորտ, որը ի վերջո կդառանա նաեւ հզոր տնտեսության եւ պետության հիմքը:

Որպես այս ճանապարհի առաջնային քայլ պետք է լինի ոլորտային, իրար հետ գործառութային կապերով չխաչվող գերնախարարության տարանջատումը առնվազն երկու նախարարությունների, յուրաքանչյուրում գիտակ, արհեստավարժ ղեկավարների նշանակումը, որոնք կգործեն  «սեւերի եւ սպիտակների» կործանարար տրամաբանությունից դուրս, ինչպես նաեւ որպես մրցակցային շուկայում զարգանալու գործիք՝ բուհերի ինքնավարության շեշտակի բարձրացումը» 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է․ Ռոմանոս Պետրոսյան Կրակոց Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել տաս մարդ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160, մահվան՝ 7 նոր դեպք Մարուքյանը առաջարկով դիմել է Սուրեն ՊապիկյանինՄհեր Գրիգորյանն աշխատանքից ազատել է իր օգնականինԿառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին․ Արոնյանի ընկերուհու գրառումըԱյսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում Հովհաննես Մադոյանը նշանակվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի ժ/պ Օրվա խորհուրդԱստղագուշակ՝ օգոստոսի 11-ի համար Որ հիվանդություններից են ամենից շատ մահանում Հայաստանում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից«Հրապարակ». Նարինյանի կալանքը զայրացրել է դատավորներին«Ժողովուրդ». Արմավիրի մարզպետի եղբոր պաշտոնը իջեցրել են«Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպելԴեմի Ռոուզն արևայրուք է ընդունել ամբողջովին մերկ վիճակում (լուսանկար)«5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ»․ մանրամասներ` Ախալքալաքում տեղի ունեցած անկարգություններից (լուսանկարներ) Ավստրալիայում զույգը սեքսով է զբաղվել շան հետ. այժմ նրանց ազատազրկում է սպառնում Մինսկում պայթյուններ են որոտացել. կա զոհ Ուկրաինայում զույգը սեքսով է զբաղվել եկեղեցու մոտ (տեսանյութ)Անգլիայում կորոնավիրուսի պատճառով արգելել են սեքսով զբաղվել տանը Սփյուռքի գլխավոր հանձնակատարը այցելել է ՍԴՀԿ լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ Նոր տեսանյութեր` Բեյրութի պայթյունիցԿիրկորովը 1 մլն ռուբլի արժողությամբ մարզակոշիկ է գնել (լուսանկար)Իլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցում «Նոր հիշողություններ ստեղծելով». Ժաննա Բուտուլյանը` գրավիչ կերպարում (լուսանկար)«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 3-ից 10-ը (տեսանյութ) Բելլա Հադիդը լուսանկարվել է առանց ներքնազգեստի (լուսանկարներ) Աբովյան-Նոր Հաճն կամրջի վրա բախվել են «Ford» և «Skoda» մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավորՈչ մարտական կորուստ` Ադրբեջանի ԶՈւ-ում«Միշտ միասին». լուսանկարներ` վարչապետի երեխաների ամառային հանգստիցՌԴ Հանրային պալատը հույս է հայտնել նոր՝ 7-րդ կազմով ևս շարունակել համագործակցությունը ՀՀ Հանրային խորհրդի հետ Սննդային թունավորման դեպք` Արարատի մարզում. 15 մարդ հոսպիտալացվել էՈ՛չ մի օտարերկրյա շահագրգիռ կողմ իրավունք չունի միջամտելու մեր պետության համար կարևոր այս խնդրին. Աննա ԿոստանյանԱնտարկտիդայի սառույցների մեջ հայտնաբերվել է խորհրդավոր նավ Արտակարգ դրությունից հետո Հայաստանից ՌԴ է մեկնել 4440 մարդ «Պորշի» լուսարձակները գողացած տղամարդը հայտնաբերվել ու կալանավորվել է (տեսանյութ) Սորոսը ԱՄՆ կառավարությունից չի ստացել որևէ թույլտվություն և լեգիտիմություն․ Բոլթոն Բիլ Գեյթսը հայտնել է, թե երբ աշխարհը կհաղթահարի կորոնավիրուսը «Զարմանալի ոչինչ չի եղել. բռնապետ Նիկոլը շնորհավորեց բռնապետ Բատկային» Փաստորեն կին ոստիկանները եղունգներ են աճեցնում, ակտիվիստներին խոշտանգելու համար. Զառա Հովհաննիսյան Ես չեմ ուզում մտնել քաղաքական բորշչի մեջ, ես պետության մարդ եմ. ԳասպարյանԱրտակարգ դեպք` Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոցԼիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Սփյուռքում ՀՀ իշխանությունների աշխատանքները տապալված են․ «Այլընտրանքային նախագծեր խումբը»՝ Ախալքալաքի դեպքերի մասին Երևանում ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայը Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացիԵրկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ. Հայկ Մարության Որքանո՞վ է կորոնավիրուսը դիպել քաղաքացիների գրպանին (տեսանյութ)
Ամենադիտված