ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը. Ռոբերտ Մարգարյան
ԲլոգոսֆերաՔաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.
«ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը կամ չի հաստատել որ ՀՀ իշխանություններն իրավացի են սահմանադրական բարեփոխումների հարցում:
Ինչպես պարզվում է հրապարակված հաղորդագրությունից ընդամենը մերժվել է միջանկյալ միջոցի կիրառումը: Միջանկյալ միջոց կիրառվում է միայն այն դեպքում երբ ենթադրվում է անվերականգնելի վնաս: Այս գործում քանի որ ցանկացած ժամանակ կարելի է ՍԴ դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում դա անվերականգնելի վնաս չի համարվել:
Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ ՍԴ դատավորները կարող են իրենց բողոքը ներկայացնել և անհրաժեշտության դեպքում դատարանը դա կքննի առաջնահերթության կարգով»:
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանի և ՍԴ նախկին երեք դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի: