Մեր մանդատով կարող են ԼՀԿ-ի նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն․ Անի Սամսոնյան
Քաղաքական«Մեր իրավունքը խախտվել է այն առումով, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պետք է ունենար 18 մանդատ, բայց այսօր ունի 17 մանդատ»: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Խնդիր ենք տեսնում այն հաշվով, որ մեր մանդատով կարող են իրականացնել այլ քաղաքական գործունեություն, այսինքն՝ ստեղծել այլ քաղաքական նախաձեռնություն, «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն: Ինչևէ, ԿԸՀ-ն իր որոշումը կայացրեց: Մենք կշարունակենք մեր աշխատանքները և կդիմենք բողոքարկան ընթացակարգերին։ Մարտավարական մյուս քայլերի մասին առայժմ չի կարող բարձրաձայնել»,-նշեց պատգամավորը:
Հիշեցենենք, որ հուլիսի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստանի» 18-րդ մանդատը վերականգնելու դիմումը: Այդ 1 մանդատը պատգամավոր Արման Բաբաջանյանի մանդատն է, որը դուրս է եկել խմբակցությունից: