Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex 

7-րդ գումարման ԱԺ «նոր որակը»՝ թվերով և դեմքերով

Analytical

7-րդ գումարման ԱԺ-ն հեղափոխական իշխանության ներկայացուցիչները հպարտորեն անվանում են նոր որակի խորհրդարան: Որակը, սակայն, ավելի հստակ երևում է համեմատության մեջ: Դիցուք՝ համեմատենք 6-րդ և 7-րդ գումարման խորհրդարանների 3-րդ նստաշրջանները՝ բոլոր առանցքային չափորոշիչների հիման վրա: 


6-րդ գումարման Ազգային ժողովը 3-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 8 հերթական, 7 արտահերթ և 4 հատուկ նիստ:  3-րդ նստաշրջանում խորհրդարանն ընդունել է 314 օրենք: Դրանցից 24-ը «մայր» օրենքներ են, 290-ը՝ լրացում-փոփոխություններ արդեն գործող օրենքներում: Ընդունված 323 օրենքներից 295-ի կամ շուրջ 90%-ի հեղինակը Կառավարությունն է, 28-ինը՝ ԱԺ պատգամավորները: Ընդունված օրենքների գերակշիռ մասը վերաբերել է պետաիրավական ոլորտին, Ազգային ժողովն ընդունել է նաև 9 օրենք-համաձայնագիր: 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանում չի փոխվել օրենսդրական նախաձեռնությունների Կառավարություն-ԱԺ հարաբերակցությունը. ընդունված օրենքների 90%-ը հեղինակել է Կառավարությունը: Քննարկվել և քվեարկությամբ մերժվել է միայն մեկ նախագիծ՝ «Ելք» խմբակցությունն առաջարկում էր ընդունել հայտարարություն 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ: «Ելք»-ը միակ խմբակցությունն էր, որը նստաշրջանի ընթացքում Կառավարությանը հարցապնդում էր ներկայացրել: Այն վերաբերել էր էլեկտրաէներգիայի ու գազի սակագներին, սպառման ծավալներին ու կորուստներին: Ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը ՀՀԿ-ն էր, ամենաշատ դեմ քվեարկածը «Ելք»-ը: Ամենաշատը ձեռնպահ էր քվեարկել «Ծառուկյան» խմբակցությունը: Վերջինը նաև նստաշրջանի ամենաակտիվ խմբակցությունն էր: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը միջինը հնչեցրել է 6 հարց ու ելույթ: «Ելք»-ի նույն ցուցանիշը 5 էր, ՀՀԿ-ական պատգամավորներինը՝ 3, ՀՅԴ-ինը՝ 2: 6-րդ գումարման ԱԺ-ում պահպանվում էր «լուռ» պատգամավորների թիվը: 105 պատգամավորից 41-ը 3 նստաշրջանում քննարկման չի մասնակցել և միայն քվեարկել է (14-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից, 27-ը՝ ՀՀԿ-ից): 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանում էթիկայի հանձնաժողովի ձևավորման որևէ առաջարկ չի ներկայացվել: Նախորդ նստաշրջանում քննարկված և հետաձգված միակ առաջարկը՝ Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան միջադեպը քննելու համար հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, 3-րդ նստաշրջանի օրակարգ չի ընդգրկվել: 

7-րդ գումարման Ազգային ժողովը 3-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 5 հերթական և 3 արտահերթ նիստ: Բոլոր արտահերթերը հրավիրվել են Կառավարության նախաձեռնությամբ: 3-րդ նստաշրջանում խորհրդարանն ընդունել է 169 օրենք, որոնցից 7-ը «մայր» օրենքներ են, 22-ը՝ օրենք-համաձայնագրեր, 140-ը փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում: Ընդունված օրենքների 30%-ը հեղինակել է խորհրդարանը, 70%-ը՝ Կառավարությունը:  Նվազել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում ընդունված օրենքների քանակը: 2-րդ նստաշրջանում արտահերթերի ընթացքում ընդունվել է օրենքների 44%-ը (63-ը 143-ից) , 3-րդում՝ 12%-ը (21-ը 169-ից):  Ընդդիմադիր խմբակցությունների 21 օրենսդրական նախաձեռնություն քվեարկությամբ մերժվել է և չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգ (նախորդ նստաշրջանում այդ թիվը 16 էր): Ընդդիմության 7 օրենսդրական նախաձեռնություն մերժվել է քննարկվելուց հետո:  Չի ընդունվել խորհրդարանական մեծամասնության պատգամավորի ներկայացրած 1 օրենսդրական նախաձեռնություն: Ուշագրավ է, որ մերժված նախագծով առաջարկվում էր ԱԺ նախագահին իրավունք վերապահել մասնակցելու ԱԽ նիստերին: ԼՀԿ-ն դեմ է քվեարկել, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ, իսկ «Իմ քայլից» քվեարկությանը մասնակցել ու կողմ է քվեարկել ընդամենը 66 պատգամավոր: 

Կառավարության որևէ նախագիծ նստաշրջանի ընթացքում չի մերժվել, բայց խորհրդարանը ընդունել է նախագծեր, որոնց վերաբերյալ գործադիրը վերապահումներ է ունեցել:  7-րդ գումարման Ազգային ժողովում երեք նստաշրջանների ընթացքում որևէ ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվել, այդ թվում՝ պատգամավորների էթիկայի և շահերի բախման հարցերի առնչությամբ։ 3-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորը ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանն է (189), ամենաշատ «դեմ» քվեարկածը` «Իմ քայլ»-ից Հայկ Սարգսյանը (30), ամենաշատը «ձեռնպահ» է քվեարկել «Իմ քայլ»-ից Թագուհի Թովմասյանը (18): Ամենաշատը բացակայել է «Իմ քայլ»-ից Արուսյակ Ջուլհակյանը (132), ամենաշատը հարց տվել ու ելույթ է ունեցել ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը (79): «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միասին նստաշրջանի ընթացքում հարց են տվել և ելույթ են ունեցել 578, ԲՀԿ-ականները՝ 236, «Լուսավոր Հայաստանը»՝ 144 անգամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը միջինը հնչեցրել է 7, ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի պատգամավորներից յուրաքանչյուրը՝ 8-ական հարց ու ելույթ։ 

Ամփոփենք՝ 7-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի ընթացքում ընդդիմության ձայնը առավել քիչ լսելի է եղել, քան 6-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի ընթացքում: Օրենքների նախագծերի 90 տոկոսը շարունակվում է «ծնվել» Կառավարությունում , իսկ սա իր հերթին նշանակում է, որ որակական առումով գործող խորհրդարանը նախորդից ոչնչով չի տարբերվում և որպես կանոն զբաղված է Կառավարության բերած նախագծերը դակելով: Ընդունած օրենքների թվով 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանը զիջում է նախորդ խորհրդարանի նույնանման նստաշրջանին, այսինքն՝ թեև հեղափոխական պատգամավորները կրկնակի անգամ բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ են ստացել, սակայն կրկնակի անգամ պակաս օրենսդրական ակտիվություն են ցուցաբերել: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex
Most Popular