Ֆերնանդո Ալոնսոյի աշխատավարձը «Ռենոյում» կազմում է տարեկան մոտ 15 միլիոն ֆունտ․ The Sun
ՍպորտԻսպանական «Ռենոյում» «Ֆորմուլա 1»-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոյի աշխատավարձի չափը հայտնի է: Չորեքշաբթի օրը հայտարարվեց, որ Ալոնսոն, ով հուլիսի 29-ին կդառնա 39 տարեկան, հաջորդ մրցաշրջանում կխաղա «Ռենոյի» կազմում: Նա թիմում կփոխարինի ավստրալացի Դանիել Ռիկարդոյին, որը 2021-ին կդառնա «ՄաքԼարենի» վարորդը: Ըստ The Sun-ի՝ իսպանացին երկու տարվա պայմանագիր է ստորագրել՝ տարեկան մոտ 15 միլիոն ֆունտ աշխատավարձով: «Ռենոյի» կազմում Ալոնսոն 2005 և 2006 թվականներին դարձավ «Ֆորմուլա 1» -ի չեմպիոն: «Ֆորմուլա-1»-ում, «Ռենոյից» բացի, նա խաղացել է նաև Մինարդիի, Մաքլարենի և Ֆերարիի կազմում: