Ինքնասպանություն` Երևանում․ միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել
Արտակարգ ՊատահարԱյսօր, հուլիսի 9-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդը, ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, ովքեր տեղում ծառայություն են կատարել մինչև ժամանել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպատիվ խումբը։
Փաստի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։