Հրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի Գիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Իրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ) Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ) Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են 

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի ՍԴ

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հայտնել էր, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։ ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը հանրապետության նախագահն ստորագրում եւ հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը: Երրորդ կետով էլ ամրագրված է․ «Եթե հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը»։ Ստացվում է՝ Արմեն Սարգսյանն այս վիճելի օրենքի ստորագրման քաղաքական պատասխանատվությունը թողել է Արարատ Միրզոյանի վրա։ Այսինքն, եթե 21-օրյա ժամկետում նախագահը չի ստորագրում, ինչի մասին արդեն հայտնել է ԱԺ նախագահին, եւ չի էլ ուղարկում ՍԴ, դրանից հետո 5-օրյա ժամկետում ԱԺ նախագահն ինքն է ստորագրում եւ հրապարակում օրենքը, ինչի մասին երեկ ասել էր, որ «հաճույքով» է կատարելու։ Բայց պակաս կարեւոր չէ նախագահ Արմեն Սարգսյանի առաքելությունը, որն ուղղակի քաշվել է մի կողմ եւ թողել, որ Սահմանադրության հետ իշխանությունն ինչ ուզի, անի։ Երեկ մենք նախագահականից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է չստորագրելուց բացի Արմեն Սարգսյանը որոշի, ամեն դեպքում, դիմել Սահմանադրական դատարան։ Նախագահականից, սակայն, ոչինչ չասող հերթապահ մի պատասխան տվեցին․ «Ի պատասխան Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների եւ լրացումների փաթեթը հանրապետության նախագահի կողմից չստորագրելու վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չունենք»։ Մենք տեղեկացանք, սակայն, որ Արմեն Սարգսյանը մտադիր չէ Սահմանադրական դատարան դիմել եւ հարցն ինքնահոսի կթողնի՝ 21 օրը լրանալուց հետո ԱԺ նախագահը կստորագրի եւ կհրապարակի օրենքը։ Ինքն ամբողջությամբ ձեռքերը լվանում է ՍԴ-ի շուրջ ծավալվող եւ շատերի կողմից հակասահմանադրական որակվող ռիսկային գործընթացից։ Այս հարցում Արմեն Սարգսյանը մի կողմից զգուշավորություն է ցուցաբերում եւ ամեն ինչ անում, որ չարժանանա Նիկոլ Փաշինյանի զայրույթին, մյուս կողմից հեռատեսություն է ցուցաբերում՝ ապագայում ապահովագրելով իրեն պատասխանատվության առջեւ կանգնելուց։ Թեպետ նա կարող էր պասիվ դիտորդի դեր ստանձնելու փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկել եւ դեռ սկզբից այս խորհրդարանի ընդունած վիճելի օրենքներն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրանց սահմանադրականությունը ստուգելու։ Բայց Արմեն Սարգսյանը դա չարեց՝ թույլ տալով, որ իր գործողությունները տարբեր իրավաբանների կողմից որակվեն որպես «հանցավոր անգործություն» եւ սահմանադրական հեղաշրջմանը չխոչընդոտելով՝ դրանով իսկ անօրինական գործընթացին նպաստելու ակնհայտ գործողություններ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)
Ամենադիտված