Մենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստացել. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)
ՔաղաքականՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ քաղաքացին դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Սուրեն Գրիգորյանին` հարցնելով. «Դուք այդտեղ ի՞նչ եք անում: Հունիսի պարգևավճարը ստացե՞լ եք»:
Ի պաստասխան Սուրեն Գրիգորյանն ասել է. «Մենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստացել, և ԱԺ նախագահը հայտարարել է, որ պարգևավճարային ֆոնդն ուղղվելու է COVID-19-ի դեմ պայքարի նպատակների համար: Ինչ վերաբերում է, թե ինչ ենք այդտեղ անում, ենթադրում եմ` խոսքը խորհրդարանի մասին է, մենք իրականացնում ենք Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքով մեզ վերապահված լիազորությունները»:
Մանրամասները` տեսանյութում: