«Ռեալը» Պրեմիեր լիգայում գրանցեց ութերորդ անընդմեջ հաղթանակը` հաղթելով «Ալավեսին»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում հաղթեցին «Ալավեսին» և Պրեմիեր լիգայում գրանցեց ութերորդ անընդմեջ հաղթանակը։ Խաղը Մադրիդում ավարտվեց 2: 0 հաշվով: Գոլերը հեղինակեցին Քարիմ Բենզեման (11-րդ րոպեին՝ 11-մետրանոցից) և Մարկո Ասենսիոն (50-րդ րոպեին): Վնասվածքի պատճառով խաղի ընդմիջման ժամանակ փոխարինվեց հանդիպման հիմնական մրցավարը: Առաջնության ավարտից երեք տուր առաջ «Ռեալը» հավաքեց 80 միավոր և գրավեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով «Բարսելոնայից»: 35 միավոր ունեցող «Ալավեսը» 17-րդ տեղում է: