Գյումրիում աղետի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներ չկան
ՀասարակությունԵրեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներ չկան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին Գյումրու բժշկական կենտրոնից:
«Գյումրու շտապ բուժական օգնություն» ՓԲԸ-ից հայտնեցին, որ իրենք ևս կանչ չեն գրանցել:
Հիշեցնենք, որ Գյումրիում աղետից վնասվել են տներ, շենքերի նկուղներ, էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ: