ԲԴԽ-ն գիշերվանից մինչև այժմ նիստը չի դադարեցրել
ԲԴԽ-ն գիշերվանից մինչև այժմ նիստ է անում՝ ԱԱԾ ներկայացրած միջնորդության մասով, այն է՝ Սնանկության և Վարչական դատարանների մի քանի դատավորների կարգավիճակ տալու համար թույլտվություն ստանալ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Մեր տեղեկություններով՝ դատավորները թվով չորսն էին, սակայն Բեքմեզյանը հակադարձեց. «4 դատավոր չեն, ավելի քիչ են, բայց չեմ ասի, թե քանի հոգի: Որոշումները կհրապարկվեն, չեմ կարող ավել բան ասել, նախաքննական գաղտնիք է»,- ընդգծեց ԲԴԽ անդամը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն օրերս խուզարկություն էր իրականացնում Սնանկության դատարանում: Մինչ օրս չեն հայտնում, թե որ դատավորներն են թիրախավորված: