Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին 

Առողջապահության նախարարությունը գաղտնի 15 մլն դոլար է ծախսել

Տնտեսություն

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով բացված գանձապետական հաշվեհամարին փոխանցվել է 1 միլիարդ 105 դրամ գումար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից եւ ավելացնում, որ հաշվեհամարի պատասխանատու մարմինը առողջապահության նախարարությունն է: Թե բարերարներից եւ քաղաքացիներից հավաքված այս հսկայական գումարներն ինչպես են ծախսվել, կառավարությունից, մեղմ ասած, ոչինչ չասող պատասխան են փոխանցել: Մեզ տրամադրած գրավոր պատասխանում նշված է, որ ՀՀ կառավարության որոշումների համաձայն, պահուստային ֆոնդի միջոցներից գումարներ են հատկացվել ՀՀ առողջապահության նախարարությանը 1003-11006 ծրագիր-միջոցառումների իրականացման համար, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացում»: Առողջապահության նախարարությանը հատկացվել է 1 միլիարդ 35 միլիոն դրամ: Արսեն Թորոսյանի հրամաններով էլ այս գումարներն ուղղվել են վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման, բժշկական անձնակազմի աշխատավարձի և պարգևատրման ծախսերի, անհրաժեշտ դեղերի, սարքավորումների, բժշկական նշանակության ապրանքների, իրականացված շինարարական ծախսերի փոխհատուցմանը: Եվ ահա այստեղ է, որ բախվում ենք մեծ խնդրի: Հայտնի չէ, թե նախարարությունը ո՞ր բժշկական կենտրոններին է գումար հատկացրել, որքա՞ն է յուրաքանչյուրին հատկացրել եւ ինչ անհրաժեշտ դեղորայք ու սարքավորումներ է ձեռք բերել: Նշենք, որ այս տվյալները՝ թե որ ԲԿ-ին որքան գումար է հատկացվել, հետաքրքիր է նաեւ նրանով, որ պարբերաբար հնչում էին կարծիքներ, թե կան հիվանդանոցներ, որոնք պատրաստ են կորոնավիրուսաին բուժման ծառայություններ մատուցել, բայց, ըստ այդ լուրերի, նախարարը չէր ցանկանում՝ նախապատվությունը տալով իր հետ բարիդրացիական կապեր ունեցողներին:

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց գնումների armeps համակարգում, ինչպես նաեւ e-gov.am կայքի «Մեկ անձից կատարվող գնումների» բաժնում ուսումնասիրել, թե նախարարությունը, որ հիվանդանոցների եւ դեղորայք ու սարքավորումներ մատակարարող ընկերությունների հետ պայմանագրեր ունի: Այս հարթակներում, որը լավագույնս ապահովում է պետական գնումների թափանցիկությունը, որեւէ տեղեկատվություն չկար: Իսկ ահա վարչապետի աշխատակազմը հետեւյալ բացատրությունն ունի, թե ծախսված հանրային միջոցների մանրամասները երբ հասարակությանը հասանելի կդառնան: «Հայտնում ենք, որ գլոբալ համավարակի տարածման ներկա զարգացումներով պայմանավորված` վերոնշյալ գործընթացները կրում են շարունակական բնույթ, և ամբողջական, մանրամասն տեղեկատվություն հատկացված գումարների ծախսման ուղղությունների մասին այս պահին հնարավոր չէ տրամադրել: Իրավիճակի կարգավորումից և տվյալների ամփոփումից հետո միայն հնարավոր կլինի տրամադրել լիարժեք տեղեկատվությունը»,- ասված է պաշտնական պատասխանում: Այստեղ ուշագրավ է՝ տվյալների տրամադրման համար որպես ժամանակահատված նշված «իրավիճակի կարգավորումից հետո» ձեւակերպումը: Հնարավոր է, որ այս տեղեկություններն առաջիկա մի քանի տարիների ընթացքում հասանելի չլինեն: Հիշեցնենք՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնաճգնաժամի ավարտի տեսանելի ժամանակահատված կանխատեսել էր հինգ տարի հետո: Նա այս կարծիքը հայտնել էր մայիսի 14-ին ուղիղ եթերի ժամանակ: Ի դեպ, կարեւոր է նաեւ նշել, որ 2020 թվականին պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում առավել շատ գումարներ ստացած գերատեսչությունների թվում է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը: Կառույցն ստացել է 7,4 միլիարդ դրամ կամ ողջ վերաբաշխված գումարի 60%-ը: Այս գումարների ծախսի հետ կապված նախարարությունից էլ ԹԻՀԿ-ին տեղեկություններ չեն տրամադրել: Ի դեպ, սա համարժեք է 15 մլն դոլարի: Անդրադառնալով մարտի 17-ից բացված գանձապետական հաշվեհամարին մուտքագրված 1 միլիարդ 105 դրամ գումարին՝ նշենք նաև, որ գումարներ են հատկացվել ՀՀ ոստիկանությանը` 11 մլն 900 հազար դրամ և ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` 1 մլն 300 հազար դրամ` պարգեւավճարների համար: Այս մասին եւս հայտնում են վարչապետի աշխատակազմից: Ի դեպ, նշենք, որ համավարակի այս օրերին կան երկրներ, որոնք մանրամասն ներկայացնում են, թե իրենց առողջապահական համակարգերը կորոնավիրուսի բուժումը կազմակերպելու համար ինչ ծախսեր են արել: Այդ երկրների ցանկում են Մոլդովան, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղզստանը: Ստեղծված իրավիճակի ֆոնին հիշարժան են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե այս կառավարությունը նախորդներից տարբերվում է թափանցիկ աշխատելաոճով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի
Ամենադիտված