Սարին հաջորդ մրցաշրջանում կլինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը
Սպորտ«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիզիո Սարին կշարունակի աշխատել թիմի հետ հաջորդ մրցաշրջանում, հայտարարել է ֆուտբոլային ակումբի տնօրեն Ֆաբիո Պարատիչը: 2019 թվականի ամռանից Սարին գլխավորում է «Յուվենտուսը»: Այս մրցաշրջանում ակումբը գլխավորում է Սերիան Ա-ն և շարունակում է խաղալ Չեմպիոնների լիգայում: «Սարին մարզիչ կլինի՞ արդյոք հաջորդ մրցաշրջանում: Անխոս», - Պարատիչի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia֊ն: