Պոչետինոն կարող է փոխարինել Սարիին «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում․ Daily Mail
ՍպորտԱրգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն կարող է փոխարինել Մաուրիզիո Սարիին Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով La Stampa թերթին:
Հաղորդվում է, որ ակումբն արդեն հանդիպել է Պոչետինոյի ներկայացուցիչների հետ, ովքեր ասել են, որ մարզիչը պատրաստ է իրեն փորձել Ա Սերիայում: 48-ամյա Պոչետինոյի մարզչական կարիերայում վերջին թիմը Լոնդոնի «Տոտենհեմն» էր, որտեղից նա հեռացավ անցյալ տարվա նոյեմբերից: Նա նաև մարզել է անգլիական «Սաութհեմփթոնը» և իսպանական «Էսպանյոլը»: Սարիի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը: