Դիմորդը պետք է կողմնորոշում ունենա․ ԳԹԿ փոխտնօրենը՝ ցուցարար դիմորդների մասին (տեսանյութ)
Տեսանյութեր«Ասում է՝ 18 եմ ստացել, իրավագիտությունից դուրս եմ մնացել, ուզում եմ գնալ միջազգայինի 17 ստացածին հանեմ դուրս, նստեմ իր տեղը։ Միջազգայինի 17 ստացածն էլ ասում է՝ ես 17 եմ ստացել, արևելագետը 16 է ստացել, ես գնում եմ իրեն հանեմ դուրս։ Արևելագետն էլ գնում պատմաբանին է հանում։ Սա ենք ուզեցել փակել»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Նրա խոսքով՝ իրենք առաջնահերթութունը տալիս են մասնագիտական կողմնորոշմանը․ «Դրանից հետո, եթե թափուր տեղ լինի, քանի հայտ գրել ես, կնայենք, կտեսնենք թափուր է, կգնաս, էնտեղ կսովորես, թափուր տեղ չլինի՝ չես սովորի։ Իրավագետը պիտի մրցի իրավագետի հետ»,- նշեց փոխտնօրենը։